Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
sb Pataragi
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Պատարագի մեկնություն > Ս. ՊԱՏԱՐԱԳԻ ՃԱՇԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Պատարագի մեկնություն

Ս. ՊԱՏԱՐԱԳԻ ՃԱՇԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Published: 22 Օգոստոսի, 2013
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Պատարագիչը Սուրբ Մարմնից մի մաս է ճաշակում՝ ասելով. «Հավատով ճաշակում եմ քո սուրբ և կենդանարար և փրկագործ Մարմինը, ով Քրիստոս Աստված իմ՝ Հիսուս, իմ մեղքերին թողություն լինելու համար»։ «Հավատով ըմպում եմ քո սրբացնող ու մաքրող Արյունը, ով իմ Աստված՝ Հիսուս, իմ մեղքերին թողություն լինելու համար»։
Իսկ Սուրբ Հաղորդություն վերցնելուց հետո ասում է. «Քո անապական Մարմինը թող նոր կյանք տա ինձ և քո սուրբ Արյունը՝ մեղքերի թողություն և քավություն»։ Պատարագամատույցի խրատն է ասում. «Եւ սարկավագն հաղորդեսցի»։ Այստեղ հիշված սարկավագը նա է, ով վերաբերում է կատարում, քահանայի մոտ է մտնում և օգնում է նրան սրբազան արարողությունները կատարելիս. այսքան սրբություններին մոտենալու պատճառով պահանջվում է, որ նա ևս քահանայի նման ինքն իրեն պատրաստի խոստովանությամբ և ապաշխարությամբ։ Եվ քանի որ արարողության մի մասն ինքն է կատարում, պետք է նա էլ հաղորդվի։ Դժբախտաբար, այս օրենքը նույնպես դադարել է երկար ժամանակ ի վեր։ Սակայն հույներն այն մինչև այժմ խստիվ պահպանել են։ Սրանից հետո սարկավագը, վարագույրը բացելով, բարձրաձայն ասում է ժողովրդին. «Երկիւղիւ և հաւատով յառաջմատիք և սրբութեամբ հաղորդեցարուք»։ Թարգմանություն.
«Երկյուղով և հավատով առաջ եկեք և սրբությամբ հաղորդվեցեք»։ Վերջապես գալիս է հաղորդության պահը, երբ Քրիստոսը բաշխվում է հավատացյալներին՝ առանց սպառվելու (անծախապես)։ Հավատացյալներն իրենց զգում են իրենց Տիրոջ հետ. այս միացումը քրիստոնեական կյանքի գերագույն նպատակն ու սրբազնագույն վայրկյանն է. հավատացյալները շատ լուրջ պատրաստությամբ պետք է մոտենան նրան։ Ժողովրդի միջից Հաղորդության համար պատրաստ եղողները ուղղվում են դեպի բեմ։ Քահանան, Սկիհը ձեռքին, առաջանում է դեպի բեմի եզերքը, ծնկի գալիս և Արյունով թաթախված Սուրբ Հացից մի կտոր վերցնելով՝ հավատացյալի լեզվին է դնում՝ ասելով.
«Սա եղիցի ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց քոց»։ Կամ՝ «Մարմին և Արիւն Քրիստոսի եղիցի քեզ ի կեանս» (Քրիստոսի Մարմինն ու Արյունը թող քեզ կյանք լինի)։ Հավատացյալը Սրμությունը կարող է կուլ տալ առանց ծամելու՝ այն հավատով, որ իրապես սրբություն ընդունեց իր մարմնի և հոգու մեջ, մի բան Քրիստոսի էությունից, աստվածային զորությունից։
Արդեն ասացինք, որ Սուրբ Պատարագի ամբողջ խորհուրդը Հիսուսի զոհաբերության հիշատակության գաղափարն է։ Սուրբ Հաղորդության խորհրդով այդ գաղափարը հասնում է իր ամբողջականացմանը։ Ճիշտ այդ պատճառով էր, որ նախկին դարերում Եկեղեցու բոլոր հավատացյալները, բարձրաստիճան եկեղեցականից սկսած մինչև ամենաաննշան հավատացյալը, հաղորդվում էին ամեն Սուրբ Պատարագի ժամանակ։ Որովհետև Սուրբ Պատարագը երկու գլխավոր նպատակ ունի՝ երկրպագություն Քրիստոսին, այսինքն՝ Պատարագի արարաղությունը, և հաղորդություն Քրիստոսով. այդ պատճառով ամեն հավատացյալ, եթե մասնավոր արգելք չունի, պետք է հաղորդվի, որպեսզի Սուրբ Պատարագի իմաստը իր բուն նպատակին հասնի։ Սրբություն ճաշակելուց հետո հավատացյալը ինքն իրեն ամբողջովին վերացած, Աստվածությանը մտերմորեն մոտեցած է զգում. ավելին՝ այդ Աստվածության հայտնությունն ու ներկայությունն է իր մեջ տեսնում հոգու աչքերով, այդ պատճառով էլ դպիրների հետ միասին երկյուղով և ուրախության հուզումով բացականչում է. «Աստուած մեր և Տէր մեր երևեցաւ մեզ, օրհնեալ եկեալ անուամբ, Տեառն» (Մեր Տեր Աստվածը և մեր Տերը երևաց մեզ, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը)։ Քահանան դեռ գտնվում է բեմի եզերքում՝ Սկիհը ձեռքին, այնուհետև Սկիհը մի քիչ վեր է բարձրացնում և ժողովրդին օրհնելով՝ ասում. «Կեցո, Տէր, զժողովուրդս Քո…»։ Թարգմանություն. «Ով Տեր, ապրեցրու քո այս ժողովրդին և օրհնիր քո ժառանգությունը (չէ՞ որ հավատացյալները Քրիստոսի ժառանգներն են (Գաղատացիս Դ 7), հովվիր և բարձրացրու նրանց այսուհետև մինչև հավիտյան»։
Հետո պատարագիչը շրջվում է դեպի Սեղանը և Սուրբ Խորհուրդը բազմեցնում Սեղանի վրա։ Վարագույրը քաշվում է։ Այս պահին կամ ավելի ուշ՝ Եկեղեցուց հեռանալիս, ժողովր դին մաս է բաժանվում, որ բաղարջ հաց (Սուրբ Սեղանի փշրանք) է, որպեսզի բոլոր հավատացյալներն այդ կերպ ընդհանուր Սեղանին մասնակցած լինեն և նրանից մաս ու բաժին ունենան։ Մասից վերցնում են նաև հիվանդներին կամ այլ պատճառներով Եկեղեցուց բացակայած հավատացյալներին տալու համար։ Նշխարն էլ նույն իմաստն ունի։ Իսկ դպիրներն ու ժողովուրդը գոհունակության երջանիկ զգացումով երգում են. «Լցաք ի բարութեանց Քոց, Տէր…»։Այսինքն՝ Քո բարիքներով լցվեցինք, Տեր, Մարմինն ու Արյունը ճաշակելով. փառք բարձունքներում՝ մեզ կերակրողիդ, որ միշտ կերակրում ես մեզ։ Ուղարկիր մեզ քո հոգևոր օրհնությունը. փառք բարձունքներում՝ մեզ կերակրողիդ։

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Nor hratarakutyun Ashot Erkati Xach Նոր հրատարակություններ
Հաջորդ նյութը garegin b ef321 Գարեգին Բ-ն հայ ռազմագերուն ազատ արձակելու և վերադարձնելու հարցով դիմել է Փաշազադեին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Pataragi skizb
Պատարագի մեկնություն

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ Պաշտամունքի սկիզբ (Մուտք)

15 Օգոստոսի, 2013
erexaneri chmkrtavacneri patarah
Պատարագի մեկնություն

Երեխաների (չմկրտվածների) Պատարագ (Կատարում)

18 Հուլիսի, 2013
Patarag
Պատարագի մեկնություն

Ս. ՊԱՏԱՐԱԳԻ ՍՐԲՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՂՋՈՒՅՆ ԿԱՆՈՆԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

25 Հուլիսի, 2013
Պատարագի մեկնություն

Ս. ՊԱՏԱՐԱԳԻ ՍՐԲՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՂՋՈՒՅՆԸ

18 Օգոստոսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?