Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Եկեղեցական տոներ > Սրբոց տոներ
Եկեղեցական տոներ

Սրբոց տոներ

Published: 23 Հոկտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 15 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սուրբ Հոգին սուրբ Եկեղեցու կարգավորիչն է և հոգաբարձուն: Նա Եկեղեցու շինության համար Մկրտության ավազանից վերստին ծնված զավակներից ոմանց կարգեց առաքյալներ, ոմանց՝ մարգարեներ, ոմանց՝ հովիվներ, ոմանց՝ վարդապետներ և ոմանց էլ, ըստ արժանավորության մինչև այսօր այլ կոչումներ է շնորհում՝ հաստատելու համար սրբերին աստվածպաշտության մեջ:
Հետևաբար սրբերը Սուրբ Հոգու կողմից կարգված են որպես Եկեղեցու պաշտոնյաներ՝ սպասավորներ, տեսուչներ ու բարեխոսներ, Քրիստոսի, այսինքն՝ Գլխի և մարմնի անդամների՝ հավատացյալների միջև: Նրանք աստվածային գանձերի ու զանազան շնորհների մատակարարն են և ունեն իշխանություն՝ փակելու և բացելու, կապելու և արձակելու:
Շարականագիրները Լուսավորչի մասին ասում են. «Թորգոմի որդիներին Հոգու անապական պարգևները բաշխող», իսկ Հռիփսիմյանց կույսերի մասին՝ «Բաշխում են հոգու և մարմնի բժշկություն և երկնավոր պարգևներ իրենց սիրողներին»: Մարտիրոսների մասին ասում են. «Սուրբ Հոգուց իշխանություն ունեն մեզ առաջնորդելու Վերին Երուսաղեմ»: Վարդապետներն ասում են, որ սրբերն ունեն իշխանություն՝ բարեխոսելու մեզ համար, ինչի կարիքը մենք շատ ունենք: Երբ գիտակցում ենք մեր մեղքերի ծանրությունը, որոնց պատճառով այլևս չենք համարձակվում որևէ բան խնդրել Աստծու Ամենազոր Տերությունից, այդ ժամանակ դիմում ենք սրբերի միջնորդությանը՝ խնդրելով, որ բարեխոս լինեն մեզ համար:
Այդ պատճառով էլ Եկեղեցում կարգվեցին սրբերի տոներ, և յուրաքանչյուր սրբին տարվա մեջ հատուկ օր հատկացվեց: Նրանց պատվին երգեր ու զանազան խոսքեր նվիրվեցին, որպեսզի մենք՝ հետիններս ու կարոտյալներս, յուրաքանչյուր օր կարողանանք տոնել որևէ մի սրբի հիշատակ՝ նրան շնորհակալությամբ փառավորելով իր արած բարերարության համար, և աղաչել, որպեսզի նա այսուհետև ևս լինի բարերար, այսինքն՝ խաղաղության միջնորդ Աստծու մոտ՝ մեր առջև բացելու համար ողորմության դուռը: Լինի նաև մեր հոգիների ու մարմինների պահապանը, մեզ առաջնորդի դեպի վերին՝ անդրանիկների Եկեղեցին ու մասնակից անի այն բազում բարիքներին, որոնք իրենք են վայելում: Այս դիտավորությամբ մենք տոնում ենք սրբերի հիշատակներն այնպես, կարծես թե Աստծու ողորմության բանալին այդ օրը հիշատակվող սրբի ձեռքում լինի:
Սրբերի տոնին հավաքվում են սուրբ Եկեղեցու մանուկները և քահանաների ու Եկեղեցու պաշտոնյաների հետ միասին հավատով, սուրբ սրտով ու ջերմեռանդ արտասուքներով տոնում նրանց հիշատակը՝ մտաբերելով սրբերի նահատակությունը, և նրանց բարեխոսությամբ աղաչում Աստծուն, որպեսզի Տերը մեզ պահի չարից, ապրեցնի առաքինասեր վարքով և տա շնորհ՝ հաղթելու երևելի և աներևույթ թշնամիներին: Եկեղեցու մանուկները սրբերի միջոցով են պայծառանում, լուսավորվում ու վայելչապես զարդարվում ոսկեհուռ հանդերձներով: Սրբերի բարեխոսությամբ խաղաղություն ենք խնդրում աշխարհի համար և Աստծուն երկրպագելով՝ փառաբանության պաշտոն մատուցում Սուրբ Երրորդությանը՝ օրհնություն առաքելով սրբերին Պսակողին, ինչպես այն սրբերը, ովքեր նահատակվեցին Աստծու փառքի համար:
Սուրբ վկաները՝ երկրային զինվորները, ընծայվելով երկնքի սուրբ Խորանին, երկնավոր Վարդապետի սիրույն ապրեցին ըստ Տիրոջ պատվիրանի՝ ընդդիմանալով կռապաշտական մոլորություններին: Նրանք, դավանելով Միասնական Սուրբ Երրորդությանը, իրենց անձերը զոհեցին՝ արյուն թափելով քրիստոնեական ճշմարիտ ու սուրբ հավատի համար, և փոխվեցին վերին զվարթունների զորքերի մեջ: Երբ հրեշտակների դասերի հետ, սրբերի արյան հեղած տեղում, ցնծությամբ տոնում ենք իրենց հիշատակը, նրանք բոլորը ցնծում են և տոնակից են լինում մեզ:
Երբ տոնում ենք սրբերի ճգնության սուրբ հիշատակը, նրանք համարձակություն են ստանում իրենց սուրբ և ընդունելի աղոթքներով մեզ համար բարեխոսել Քրիստոսի առաջ և Նրանից ողորմություն հայցել՝ տոնողներիս մեղքերի թողության և այլևայլ պարգևների համար, և մեզ օգնական են լինում, որպեսզի Տերն ընդունի նաև մեր օրհնաբանությունները, որից բազում վարձք ենք ստանում: Այդպիսով՝ որովայնից ընտրված սրբերը՝ սքանչելագործ վկաները և մարդկային ցեղի պարծանքները, Քրիստոսի առջև բարեխոսում են տոնողներիս համար:
Երբ տոնում ենք սրբերի խաչակրոն սուրբ հիշատակը, Սուրբ Հոգու պարգևները սփռվելով տարածվում են տոնասեր հավատացյալ անձերիս վրա, ինչից ջնջվում է մեղքերի գիրը ու փարատվում են մեր հոգու ու մարմնի բոլոր ցավերը, պայծառանում է մեր միտքը, և հրճվալից զգացողություն ենք ունենում՝ թռչելով դեպի անմահություն՝ ըստ այս խոսքի. «Արդարների հիշատակով պայծառանում է ժողովուրդը»: Քանզի ցնծում է երկինքն, ու զվարճանում երկիրը, և մեզ տոնակից են լինում երկնային զորքերը և հայցում Քրիստոսի ճշմարիտ վկաներից, որպեսզի նրանք աղաչեն Աստծուն՝ շնորհելու համար մեզ անվախճան կյանք:
Սրբերը մեզ չեն մերժում, այլ՝ ըստ իրենց մարդասեր կամքի ու մեծ բարության, հարգանքով ընդունում են մեզ և մեզանով ուրախանում, քանզի նրանք իրենց համար փառք չեն հայցում, այլ իրենց փառավորումով տոնողներիս օգուտն են փնտրում: Սրբերի կամքն է՝ իրենց բարեխոսությամբ ժողովրդին աստվածպաշտության հորդորել:
Նախ սրբվում ենք պահքով, ապա սրբերի միջնորդությանը դիմում՝ նրանց մեզ բարեխոս դարձնելով, որպեսզի նրանց, այսինքն՝ Թագավորի զինվորների բարեխոսությամբ ընդունելի լինեն մեր պահեցողություններն ու աղոթքները: Եվ այդ օրվա տոնի տերերը նրանք են, ինչպես նաև բարեխոսները պահողների և հույսով տոնողների զորավիգն ու պահապանը՝ Քրիստոս Աստծու հրամաններով: Նրանց բարեխոսությանն ենք դիմում, որպեսզի Ինքը՝ Ամենաողորմածը, բարեգութ և մարդասերն Աստված, նայելով նրանց նահատակությանը, նրանց բարեխոսությամբ ընդունի մեր պահքը և աղաչանքները՝ թողություն շնորհելով մեր մեղքերին և Իր սրբերի հետ մասնակից ու տոնակից դարձնի բոլոր հավատացյալներին:
Այդպես հույսով ու հավատով տոնում ենք սրբերի հիշատակը, ովքեր Տիրոջ անվան համար իրենց մարմինը, ինչպես անուշահոտ պատարագ, մատուցեցին երկրի վրա: Եվ տոնելով հաղորդվում ենք սուրբ ժողովի հետ Ամենակալի փառքին, Ով նրանց հաղթող կարգեց չար բռնավորի վրա և փառավորեց երկրում ու երկնքում, ուր նրանք միշտ կան: Ապա Աստծուն պաշտոն ենք մատուցում սաղմոսներով, օրհնություններով և հոգևոր երգերով՝ սուրբ սրտով գովելով անսկիզբ Էությունը և անմենազոր Տերությունը, Ով մեզ արժանացրեց սրբերի ժառանգությանը:
Սրբերը երեք դասերի են կարգված: Առաջին դասի սրբերի անունները հիշատակված են «Հայսմավուրք» կոչվող մատյանում՝ ի թիվս այլ սրբերի, երկրորդ դասի հիշատակը կատարվում է ժամերգությունների ժամանակ, և նրանք կոչվում են տոնելի սրբեր, իսկ երրորդ դասի հիշատակը տոնվում է նախատոնակով և սուրբ Պատարագով: Ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Այլ է փառքը երկնավորների և այլ է փառքը երկրավորների, այլ է փառքն արեգակի, այլ է փառքը լուսնի և այլ է փառքն աստղերի. և մի աստղ փառքով առավել է, քան մի ուրիշ աստղ» (Ա Կորնթ. ԺԵ 40):
Սրբերը դասակարգվում են՝ հրեշտակների, կույսերի, նախահայրերի, մարգարեների, առաքյալների, վարդապետների, հայրապետների, առաքելագործ եպիսկոպոսների, երեցների, ուղղափառ սարկավագների, կրոնավորների, մարտիրոսների, ճգնավորների, մենակյացների և նրանց աշակերտների, բարեպաշտ թագավորների, աստվածասեր իշխանների և զորավարների: Հրեշտակներ

Եկեղեցին, տոնելով Գաբրիել ու Միքայել հրեշտակապետների տոնը, հանձինս նրանց, տոնում է ամբողջ երկնային զորքի տոնը: Այդ օրը երկրային Եկեղեցու քահանայապետությունը ցնծությամբ կատարում է երկնային քահանայապետության տոնը, և մենք՝ մարմնավորներս ու հողեղեններս, անմարմին ու հրեղեն դասերի հետ միասին փառավորում ենք Տիրոջը, և խնդրում Գաբրիել ու Միքայել հրեշտակապետներին և երկնային ամբողջ զորքին, որպեսզի նրանք անդադար բարեխոս լինեն մեզ համար: Իսկ այն, որ հրեշտակները մեր բարեխոսներն են, գիտենք հետևյալ խոսքից. «Պատասխանեց հրեշտակը և ասաց. «Տե՜ր Ամենակալ, մինչև ե՞րբ չես ողորմելու Երուսաղեմին և Հուդայի երկրի քաղաքներին» (Զաքար. Ա 12):
Հրեշտակապետները, Աստծուն անդադար փառաբանելով, ասում են. «Ողորմի՜ր Քո ստեղծածներին և մի՜ կորցրու, Քո ձեռքի գործերը մի՜ անտեսիր»: Հրեշտակները քրիստոնեության աներևույթ պահապաններն են, ինչպես ասում է սաղմոսերգուն. «Իր հրեշտակներին հրամայված է քո մասին, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներին» (Սաղմ. ՂԱ 11): Նրանք նաև մեր աղոթքներն են մատուցում Աստծուն, և մարդկանց հոգիները տանում Աստծու առջև:
Աշխատասիրությամբ՝ Արամ ԴիլանյանիՍրբոց տոների երեքսրբյանն է. «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ խաչեցար վասն մեր, ողորմեա՜ մեզ»:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը S. Nikoxios Սուրբ Նիկողայոսի մասին
Հաջորդ նյութը Hovhan Voskeberan 3 Սբ. Հովհան Ոսկեբերան վարդապետի վարքի պատմությունը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Caghkazard
Եկեղեցական տոներ

Ծաղկազարդ (Տիրոջ մուտքը Երուսաղեմ)

21 Մարտի, 2024
Hambardzum 985
Եկեղեցական տոներ

Համբարձման տոն

6 Մայիսի, 2024
Targmanchac ton
Եկեղեցական տոներ

Սրբոց Թարգմանչաց տոն

12 Հոկտեմբերի, 2018
hinanc shrjan
Եկեղեցական տոներ

Հինանց շրջան կամ Հինունք

3 Ապրիլի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?