Մի ծեծեք երեխաներին…

Cec - Մի ծեծեք երեխաներին...

Երբ դուք ծեծում եք ձեր երեխային, դրանից ամենևին չի պակասում ձեր սերը
նրա նկատմամբ, դրանում կասկած չկա: Սակայն յուրաքանչյուր ծեծի
ժամանակ երեխան իրեն զգում է զրո, ոչնչություն: Հաջորդ պահին դուք
մոռանում եք ծեծի մասին և փաղաքշական բառեր եք ասում նրան, որովհետև սիրում եք: Իսկ ինչ կատարվեց երեխայի հոգում` ոչ ոք չտեսավ…
ծեծելու վատ սովորությունը կարող է կրկնվել օրվա ընթացում մի քանի անգամ: Այստեղ հակասություն կա…
Քրիստոնյաներս գիտենք, որ սիրել նշանակում է ծառայել, հոգ տանել, խնամել,
և այլն: Ձեռքը բարձրանում է այն դեպքում, երբ անզոր է լեզուն և բանականությունը: Ծեծին վերաբերող բոլոր պատճառաբանությունները
նրա համար են, որպեսզի արդարացվի ծեծելու վատ սովորությունը:
Այստեղից կարելի է եզրակացնել, որ մենք չենք տիրապետում երեխայի դաստիարակության պարզագույն կանոններից ամենակարևոր օղակին, որ կոչվում է արարք և հետևանք: Յուրաքանչյուր արարք, որ կատարվում է
երեխայի կողմից, լինի դրական թե բացասական` չպետք է մնա անարձագանք: Երեխան պետք է տեղյակ լինի, որ յուրաքանչյուր արարք` կատարված իր
կողմից` ունի հետևանք: Լավի համար` խրախուսանք, վատի համար`պատիժ: Մենք չենք տիրապետում նաև խրախուսանքի և պատժի կանոններին: Երբեմն խրախուսանքը լինում է վնասակար, իսկ պատիժը անպայման ծեծի տեսքով:
Մի խոսքով երեխային դաստիարակելու հատուկ ծրագիր չկա, ամենալավ ծրագիրը ծնողների օրինակն է, որ երեխան ստանում է ինչպես իր օրվա սնունդը: Սխալ սննդից վնասվում է երեխայի առողջությունը ինչպես ֆիզիկական,
այնպես էլ` հոգևոր: Ծեծվող երեխան վաղը ընտանիք կազմելիս վարվելու է
նույն կերպ իր երեխայի հետ: Պարզվում է, որ <<չմտածված>> ծեծը վնասում
է սերունդներին հաջորդաբար… Մեր երեխաները միայն մերը չեն, այլ նաև հասարակության երեխաներն են…

Գրառում՝ Ծովիկ Դավթյանից: