Մեղքերի ցուցակը (հայրերի վարքից)

Մի ճգնավոր, ապրելով վանքում, անտարբերությամբ էր անցկացնում իր կյանքը: Երբ այն աշխարհ փոխվելու ժամանակը եկավ, նա մահը դիմավորեց արդարի ուրախությամբ, ինչը և շատ զարմացրեց այդ պահին նրան շրջապատողներին: Եվ խնդրեցին նրան, որ նա իրենց խրատի համար ասի այդ ժպիտի և ուրախության պատճառը: Մեռնողը՝ նստելով անկողնում, հայտնեց եղբայրներին, որ հրեշտակներն իր մահից առաջ բերեցին իր մեղքերի ցուցակը ու իրենից արդարացման պատասխան պահանջեցին դրանց համար:
Բայց, ինքը միայն կարողացավ ասել. «Ես մեղավոր եմ, բայց այն ժամանակվանից ի վեր, ինչ ճգնավոր դարձա՝ ոչ մեկին չդատեցի և ոչ մեկի հանդեպ չարություն չունեցա, և այդ պատճառով, հույս ունեմ, որ իմ վրա Տիրոջ խոսքը կիրականանա, որ ասաց. «Մի դատեք, որպեսզի չդատվեք»: Եվ հրեշտակները պատռեցիմ իմ մեղքերի ցուցակը»:

Աղբյուր՝ https://www.facebook.com/FatherHovsep?fref=ts