Մահացել է հոգեշնորհ Տեր Սարգիս աբեղա Այվազյանը:

Այսօր 58 տարեկան հասակում հոգին ավանդեց Կոտայքի թեմի Թեղենիքի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Սարգիս աբեղա Այվազյանը:

Աղոթենք Հոգեշնորհ Հայր Սուրբի հոգու խաղաղության համար:

Հայր Սարգիսը ծնվել է Ախալքալաքի շրջանի Ազավրեթ գյուղում: 1978 թ. ավարտել է ԵՊՀ-ի Մեխ-մաթ ֆակուլտետը:
1981 թ. ավարտել է Մոսկվայի Պետական Համալսարանի Մեխ-մաթ ֆակուլտետի ասպիրանտուրան և պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան: 1982-1991թթ. աշխատել է ԵՊՀ-ի Մեխմաթ ֆակուլտետում` որպես գիտաշխատող: 1993-1995թթ. աշխատել է «Գանձասար» աստվածաբանական հանդեսում: 2001թ.-ից ծառայել է Գեղարդավանքում: 2002-2004թթ. ուսանել է Քահանայից պատրաստման լսարանում: 2004թ. հոկտեմբերի 3–ին ձեռամբ Տ. Նավասարդ արք. Կճոյանի ձեռնադրվել է սարկավագ: 2004-2006թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում` որպես հոգևոր սպասավոր: 2006-2009թթ. եղել է Գեղարդավանքի սարկավագ: 2009 թ. հուլիսի 19–ին ձեռամբ Տ.Խաժակ արք. Պարսամյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 2009թ. սեպտեմբերից ծառայում էր Կոտայքի թեմի Թեղենիքի Սրբոց Նահատակաց եկեղեցում` որպես հոգևոր հովիվ: