Հրեշտակների մասին (բարոյախրատական պատում)

Hreshtakneri masin - Հրեշտակների մասին (բարոյախրատական պատում)

Մի անգամ հրեշտակը մարդու կերպարանքով գնում էր մի ճգնավորի հետ և եկան–հասան այն տեղին, որտեղ լեշ էր ընկած և գարշահոտություն էր տարածում: Եվ երբ ճգնավորն իր քիթը փակեց, հրեշտակը նրան հարցրեց. – Ինչո՞ւ ես քիթդ փակում: – Այս գարշահոտությունը տանել չեմ կարողանում, – պատասխանեց նա: Եվ երբ փոքր–ինչ առաջ գնացին, ահա նրանց հանդիպեց գեղեցկատես մի երիտասարդ` պայծառ զգեստներով զարդարված և ձիով, որին հեծել էր: Եվ մինչ դեռևս նրանից հեռու էին, հրեշտակն իր քիթը փակել սկսեց, որից շատ զարմացած` ճգնավորն ասաց. – Ինչո՞ւ ես այդպես քիթդ փակում: – Բղջախոհ, հպարտ ու անհամեստ այդ երիտասարդը, – պատասխանեց, – ավելի գարշելի հոտ է տարածում Աստծո և հրեշտ ակների առաջ, քան լեշը` մարդկանց առաջ: ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ - 2007