Հույսը վառում է բոլոր մարված մոմերը (առակ)

Huys momer 880x660 - Հույսը վառում է բոլոր մարված մոմերը (առակ)

Չորս մոմեր այրվում էին դանդաղ: Լռություն էր և լսվում էր նրանց զրույցը: Առաջինն ասաց.
— Ես խաղաղությունն եմ, մարդիկ չեն հասցնում ինձ պահել, կհանգչեմ, — ասաց և թուլացրեց կրակը ու մարեց: Երկրորդն ասաց.
— Ես հավատն եմ, ավելորդ եմ, մարդիկ չեն ուզում իմանալ իմ մասին, իմաստ չունի վառված մնալ:Երբ ավարտեց խոսքը, փչեց թույլ զեփյուռը և հանգցրեց նրան: Երրորդ մոմը արտահայտվեց տխուր.
— Ես սերն եմ: Էլ ուժ չունեմ, մարդիկ չեն հավատում իմ կարևորությանը. մոռանում են նույնիսկ իրենց սիրելիներին,-ասաց և անմիջապես հանգավ:
Այդ պահին ներս մտավ մի երեխա, տեսավ երեք մոմորը հանգած:
— Ի՞նչ է սա, դուք պետք է մինչև վերջ վառվեք, -ասաց ու սկսեց լացել: Այդ ժամանակ խոսեց չորրորդ մոմը.
— Քանի դեռ ես կրակ ունեմ, կվառենք մյուս մոմերը: Ես հույսն եմ: Եւ փայլող աչքերով երեխան հույսի մոմով վառեց մյուսները:

Աղբյուր՝ www.facebook.com/AforizmneruMtqer?ref=stream