Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
karini
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընդհանուր եկեղեցու պատմություն > ԿԱՐԻՆԻ ԺՈՂՈՎ 633 Թ.
Ընդհանուր եկեղեցու պատմություն

ԿԱՐԻՆԻ ԺՈՂՈՎ 633 Թ.

Published: 23 Հունիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Բյուզանդական Հերակլ կայսրի (610–641) և Հայոց կաթողիկոս Եզր Ա Փառաժնակերտցու միջև Կարին քաղաքում կայացած հանդիպում, որտեղ քննարկվել են Հայ և Հույն եկեղեցիներն անջրպետող դավանական խնդիրներ և ստորագրվել համաձայնեցված դավանաբանական բովանդակությամբ մի փաստաթուղթ:
VII դ. սկզբին բյուզանդա-պարսկական պատերազմում հաղթելով Պարսկաստանին՝ Հերակլ կայսրը վերստին Բյուզանդիային է միացրել իր նախկին արևելյան նահանգները՝ Սիրիան, Պաղեստինը և այլն, որտեղ մեծ տարածում ուներ արևելյան ուղղափառությունը:

 Ցանկանալով վերականգնել պետության միասնականությունը, որը խաթարվել էր Քաղկեդոնի ժողովի (451) առաջ բերած դավանական պառակտման հետևանքով, ինչպես նաև ձգտելով հաշտեցնել Անտիոքի, Ալեքսանդրիայի և Երուսաղեմի պատրիարքությունները Կ. Պոլսի աթոռի հետ՝ Հերակլը և Կ. Պոլսի Սերգիոս պատրիարքը (610–638) առաջ են քաշել դավանաբան. մի նոր բանաձև, որը նրանց համոզմամբ ընդունելի պետք է լիներ երկու կողմերին: Բյուզանդական կայսրը ծրագրել էր Քաղկեդոնի ժողովը մերժած Հայ եկեղեցու հետ ևս միության եզրեր փնտրել, քանի որ Սասանյանների պարտությունից հետո Հայաստանի մի շարք նահանգներ մտել էին կայսրության կազմի մեջ, և փորձել է Քաղկեդոնի ժողովի հետևանքով Հայաստանի և Բյուզանդիայի միջև առաջացած եկեղեցադավան. վիհը կամրջելու նպատակով Հայաստանում ևս տարածել միակամության դավանանքը:

 Այդ նպատակով Հերակլը, բյուզանդական հայազգի զորավար Մժեժ Գնունու միջոցով, 633-ին Եզր Ա Փառաժնակերտցուն, բազմաթիվ եպիսկոպոսների ու վարդապետների հրավիրել է Կարին: Չներկայանալու դեպքում՝ սպառնացել է Մորիկ կայսրի օրինակով հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել (590–611-ին գոյատևած Ավանի հակաթոռ քաղկեդոնիկ կաթողիկոսության նման):
Եզր Ա Փառաժնակերտցին չորս եպիսկոպոսներով և երեք վարդապետներով (մնացած հրավիրյալները հրաժարվել են գնալ) Կարինում ստորագրել է Հերակլ կայսրի առաջարկած հավատո խոստովանության Գիրը, որը բովանդակել է ոչ թե քաղկեդոնական, այլ միակամության դավանանքը: Կարինի ժողովին մասնակից հայ հոգևորականները ստիպված են եղել կայսրի և հույն հոգևորականների հետ հաղորդվել Կարինի եկեղեցում:

 Կարինի ժողովում Եզր Ա Փառաժնակերտցու ստորագրած դավանագիրը ժամանակի քաղաքական իրադրությունից պարտադրված քաղ-դիվանագիտական մի ակտ էր՝ ոչ մի եկեղեցում ամուր հող չգտած վաղանցիկ դավանական մի բանաձևի՝ միակամության վերաբերյալ:
Մաղաքիա արք. Օրմանյանը Կարինում տեղի ունեցածը ժողով չի համարել, քանի որ նիստեր տեղի չեն ունեցել, որոշումներ ու կանոններ չեն ընդունվել: Պարզապես եղածը մի կայսերական հրաման էր, որին հայերը, առկա քաղական կացության հետևանքով, պարսիկներից հույսը կտրած, արաբական արշավանքների օրըստօրե մեծացող վտանգի դեմ հանդիման, անհրաժեշտ են համարել ենթարկվել և համագործակցել բյուզանդացիների հետ:
Աղբյուր Ք.Հ. հանրագիտարան, հեղինակ` Հրաչ Բարթիկյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Հունիսի 26 Դշ. Պահք։
Հաջորդ նյութը Nor araqeloc «Նորառաքելոց եկեղեցի» աղանդի մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Qristoneakan hamaynqner
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Քրիստոնեական համայնքների ներքին դրությունը առաքելական շրջանում

6 Օգոստոսի, 2013
Qristoneutyuny araqelakan shrjanum
Ընդհանուր եկեղեցու պատմություն

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ-ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ. ՀՐԵՈՒԹՅՈՒՆ

15 Օգոստոսի, 2013
Asori
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Ասորի ուղղափառ եկեղեցի

22 Մայիսի, 2013
Hreanery durs@ ev nersy
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Հրեաները Պաղեստինում և դուրսը. Ընդհանուր եկեղեցու պատմություն

1 Հուլիսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?