Կարգալույծ է հռչակվել Տ. Նշան աբեղա Պետրոսյանը

nshan petrosan o schactii osnovnaja - Կարգալույծ է հռչակվել Տ. Նշան աբեղա Պետրոսյանը

Նոյեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Նշան աբեղա Պետրոսյանը (Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ): Տնօրինության համար հիմք է ծառայել Հայր Նշանի` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին դիմումը:
Կարգալույծ հռչակված եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքերը` Արմեն Պետրոսյան ավազանի անունով:

Աղբյուր՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ