Կաթոլիկ աստվածաբանության սկիզբը

Ս. Գրքի մեկնութեան մէջ էլ գնոստիկեանները քրիստոնեաներից յառաջ էին անցել և ստիպում էին վերջիններիս հետևել իրենց: Եկեղեցին ստիպուած էր այդ անել, որպէս զի սխալ ըմբռնումների առաջն առնի, և մենք տեսնում ենք, որ Մելիտոնը Յովհաննու Յայտնութեան մեկնութիւն է գրում և մի Հերակլիտ առաքելական թղթերն է մեկնում (Եւս. V. 27): Հաւատոյ խոստովանութիւնը կազմում էր ի հարկէ այդ մեկնութեան չափը (Իրեն. II. 25): Բայց գրական մաքառումը ներքին և արտաքին թշնամիների հետ ջատագովներին ու հակագնոստիկեաններին, որոնք յաճախ մի անձնաւորութիւն էին լինում, ցոյց տուեց, որ իրենց հակառակորդները սիստեմ, մանրամասն աշխարհայեացք ունին, իսկ քրիստոնեաների Ս. Գիրքը սիստեմ չի տալիս: Հակառակորդների դէմ մաքառելու համար պէտք էր քրիստոնէական հաւատոյ բովաբդակութիւնը աւելի ընդլայնել և գերազանցութիւնը ցոյց տալ: Եւ քրիստոնեայ գիտուններն սկսեցին այդ գործը` իրենց ժամանակի գիտական միջոցներով, հակառակորդների հետ միևնոյն հողի վրայ կանգնելով: Այդպիսով դարձան նոքա առաջին քրիստոնէական, և որովհետև այդ բանն արին հիմնուելով գլխաւորապէս ընդհանուր քրիստոնէական աւանդութեան վրայ, առաջին կաթոլիկական աստուածաբանները. (qeologein խօսքը առաջին անգամ գործ է ածում Յուստինոս փիլիսոփան):
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ