Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
levon tomar
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընդհանուր եկեղեցու պատմություն > ԼԵՎՈՆԻ ՏՈւՄԱՐ
Ընդհանուր եկեղեցու պատմություն

ԼԵՎՈՆԻ ՏՈւՄԱՐ

Published: 14 Հունիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Լեվոնի տումար (Tomos Leonis), Հռոմի Լևոն I պապի (440–461) դավանական թուղթը՝ ուղղված Կ. Պոլսի պատրիարք Ֆլաբիանոսին (447–449): Գրվել է 449-ի հունիսի 13-ին՝ ընդդեմ Եվտիքեսի վարդապետության :
Լևոնի  տոմարի վրա է հիմնված 451-ի Քաղկեդոնի ժողովի՝ Քրիստոսի երկու բնությունների վերաբերյալ դավանական բանաձևը:

 Լևոնի  տոմարը դավանում է երկու բնություն մարմնավորումից (մարդեղությունից) հետո. «Երկու բնությունները միավորված են մեկ անձի մեջ»,– սա է Լևոնի  տոմարի դավանական գլխավոր ձևակերպումը: Մեկ դեմք, մեկ անձ, երկու բնություն. Քրիստոսի երկու բնությունները տարբեր են իրարից, և այդ բաժանումը սկզբունքային է Լևոնի  տոմարի համար, որը Քրիստոսի մեջ ամեն ինչ փորձում է տեսնել բաշխված ըստ մարդեղության և աստվածության:

 Ըստ Լևոնի  տոմարի, չարչարվել է Քրիստոսի մարդկային բնությունը, փառավորվել՝ աստվածայինը: Խաչվողը և մեռնողը մարդկային բնությունն է, հարություն առնողը՝ աստվածայինը: Անարգվողը, տառապանքներ և զրկանքներ կրողն այլ է, հարություն առնողը, երկրպագվողը, հրաշագործողը՝ այլ: Քրիստոսի երկու բնությունների տարբեր և բաժան «գործառույթները», այսինքն՝ երբ յուրաքանչյուր բնություն ունի իր հատկությունը, որն արտահայտությունն է Անտիոքի աստվածաբանական դպրոցի քրիստոսաբանական երկվության, Լևոնի  տոմարի ընդունում է որպես հավատքի խոստովանության հիմք: Ուղղված լինելով եվտիք ականության դեմ՝ այն ամեն կերպ փորձել է տարանջատել աստվածությունը մարդեղությունից, որպեսզի վերջինս չկորչի աստվածայինի մեջ և չխառնվի նրա հետ՝ եվտիքեսյան շփոթից խուսափելու համար: Քրիստոսին բաժանելով ըստ աստվածության և մարդեղության՝ Լևոնի  տոմարը միաժամանակ փորձել է խույս տալ ծայրահեղություններից և պահպանել աստվածության ու մարդկության ամբողջականությունը Քրիստոսի մեջ:
Լևոնի  տոմարի աստվածաբանական ընկալումներն ու քիստոսաբանական ըմբռնումները հստակվել և ամբողջականացել են Քաղկեդոնի ժողովի ընդունած դավանական որոշումներում:

 Արևելյան, այդ թվում և Հայ եկեղեցու քրիստոսաբանությունը, մերժում է ցանկացած բաժանություն կամ երկվություն Քրիստոսի մեջ: Չկա բաժանում երկու բնությունների միջև, քանի որ և՛ չարչարանքների, և՛ փառքի կրողը Աստվածամարդն է՝ աստվածամարդկային մեկ անբաժան բնությամբ: «Եւ ոչ է ասել զմի Քրիստոս երկուութիւն»,– այսպես է ձևակերպել Հայ եկեղեցին իր ըմբռնումը քրիստոսաբանական այս հարցի վերաբերյալ:

 Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի օրոք ընդունելով Լևոնի  տոմարը և Քաղկեդոնի ժողովը լռելյայն մերժող Զենոն կայսրի «Հենոտիկոնը»՝ Հայ եկեղեցին իր անհամաձայնությունն է հայտնել Լևոնի  տոմարի քրիստոսաբանական բանաձևումների հանդեպ: 506-ի Դվինի Ա ժողովում Հայ եկեղեցին կրկին իր մերժողական դիրքորոշումն է արտահայտել, իսկ 554-ի Դվինի Բ ժողովն առաջին անգամ պաշտոնապես դատապարտել և նզովել է Լ. տ-ի դավանական բանաձևը և Քաղկեդոնի ժողովը: Հայ դավանաբանական գրվածքներում Լ. տ. առաջին անգամ բացահայտորեն նզովվել է VII դ. սկզբին՝ Վրթանես Քերթող կաթողիկոս. տեղապահի, Աբրահամ Ա Աղբաթանեցի և Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսների թղթերում:
Աղբյուր՝ Ք.Հ. հանրագիտարան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr ator asask Կատարվել են նոր նշանակումներ
Հաջորդ նյութը Astvacashunch Հունիսի 15 † Շբ. Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ։

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Arevelyan azgayin
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Արևելյան ազգային եկեղեցիներ

22 Հոկտեմբերի, 2013
Gnosticizm
ԱղանդներԸնդհանուր եկեղեցու պատմություն

Գնոստիցիզմ

24 Մայիսի, 2013
Atanas
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Աթանաս

4 Հոկտեմբերի, 2013
myucerakanutyun
ԱղանդներԸնդհանուր եկեղեցու պատմություն

Մյունցերականություն

22 Մայիսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?