Ինչպե՞ս են աղանդավորները հափշտակում անմեղ մարդկանց

Ի՞նչ է աղանդը
Մեր գնահատականների չափանիշները վերաբերում են ոչ թե հավատալիքներին, այլ վարքին և ազդեցության ձևերին, որոնք վնասում են մարդու իրավունքները, նրա արժանապատվությունն ու ազատությունը։ Աղանդ է այն խումբը, որտեղ գործածվում է գիտակցության վերահսկողությունը` կիրառելով
— որոշակի ուսմունք պարտադրելու,
— մտավոր գործունեության վերահսկողության,
— հոգեբանական ճնշման միջոցները,
որոնք առաջ են բերում անհատականության քայքայում հետևյալ ասպարեզներում.
— ֆիզիկական` անլիարժեք սնում, անբավարար քուն, լարված աշխատանք,
— հոգեկան` անհատականության, վարքի և քննադատական դատողության խեղդում,
— մտավոր` աղանդի հետ կապ չունեցող իմացության բոլոր ոլորտների աղքատացում,
— սոցիալական` հաղորդակցության ունակության կորուստ, համընդհանուր թշնամանք հասարակական գործառության ամբողջ համակարգի նկատմամաբ, որոնք իրենց հերթին հանգեցնում են ընտանիքի քայքայման.
— քննադատական նկատողություններ, ագրեսիվություն, վիրավորանք, զրպարտանք,
— օտարացում, ծնողների հետ երեխաների ունեցած կապերի խզում,
— բաժանություն,
որոնց հետևանքով քայքայվում է հասարակությունը.
— խոչընդոտելով աղանդի անդամներին մասնակցել իր երկրի հասարակական և մշակութային կյանքին,
— կամ կոչ անելով թափանցել կյանքի բոլոր ոլորտներ՝ տնտեսական, քաղաքական և այլն։
Աղանդի հիմքում ընկած է.
— մտավոր,
— բարոյական և
— ֆինանսական
խարդախությունն ու խաբեությունը։
Աղանդի մեջ ներքաշելու եղանակները
Անվիճելի ուսուցիչը՝ գուռուն, ումից վախենում են և ում սիրում են ուսմունքի միջոցով՝ որպես փրկության միակ և վերջին ավետիս, շատ ջերմ, բարեհամբույր ու խիստ հիերարխիկ խմբում ապագա անդամին մշակման են ենթարկում չորս փուլերով.
I փուլ. գայթակղել (հրապուրել) և շողոքորթել.
— ջերմ, սրտառուչ խմբի մթնոլորտում գոյության բարդ հարցերին(կյանք, մահ, հիվանդության…) տրվող պարզ և անգամ պարզունակ պատասխանների միջոցով,
— հենվելով մեր դարաշրջանի բոլոր խոշոր թեմաներին. էկոլոգիա, ՉԹՕ, մեդիտացիա, ազատագրում…
— շողոքորթության միջոցով. ,դու գեղեցիկ ես, խելացի, դու անհրաժեշտ ես մեզ մեծ առաքելության համարե,
— և ապագա անդամին երջանկություն, ազատություն, գիտություն երաշխավորելով։
II փուլ. չեզոքացնել քննադատելու ունակությունը և անձնական հատկությունները
— հոգնածության վիճակի հասնելով. երկարատև աշխատանքային օր, դասախոսություններ, շրջայցեր տներ կամ հասարակական վայրեր (նոր անդամներ հավաքագրելու նպատակով), շարունակական մեդիտացիաներ, աղոթքներ, աղանդի ուսմունքի ուսուցանում,
— կերակրային սովորույթների մոջոցով, ռեժիմ…
— կենսական այնպիսի պայմանների ստեղծման ճանապարհով, որոնք խոչնդոտում են անդամին կանգ առնել և մտորել այն մասին, թէ ինչ է անում և ինչպես է ապրում,
— անհատի անձնական կյանքի նկատմամբ ուշադրությունը նվազագույնի հասցնելու միջոցով, մի պահ իսկ միայնակ մնալու հնարավորության բացակայություն՝ հարկադրելով պարտադիր և ուղղորդվող խոստովանության միջոցով պատմել իր մասին ամեն բան…
— բառապաշարի փոփոխության միջոցով. ապագա աղանդավորը պետք է յուրացնի ճառը, որը ,լավե է հնչում, գիտական կամ կրոնական առումով թվում է լուրջ, բայց որը իմաստ ունի միայն խմբի ներսում։ Այդ ներքին տեխնիկան աղանդավորին զրկում է աշխարհի հետ հաղորդակցվելու բոլոր հնարավորություններից և փաստորեն ոչնչության աստիճանի աղքատացնում է նրա միտքը (այս արդյունքը ուղղակիորեն հակադիր է I փուլում խոստացվածին)։
III փուլ. առավել խորը կապել նրան խմբի հետ և խթանել սոցիալական խզումները.
— դպրոցը թողելու հորդոր,
— ուղևորություն արտասահման (որպես կանոն աղանդավորական կրթությունը շարունակելու նպատակով),
— ընտանիքի, բարեկամների, հասարակության հետ ունեցած կապերի խզում։ Դրսից եկող ցանկացած տեղեկատվություն հայտարարվում է կասկածելի կամ վերահսկելի։ Աղանդը քննադատող ամեն ոք բացասաբար է ներկայացվում՝ որպես վտանգավոր, մարդկության առաջադիմությանը դիմագրավող։ Համառորեն խորհուրդ է տրվում այլևս չհանդիպել նրանց հետ, զրպարտել նրանց, կամ եթե հնարավոր է, դատի տալ նրանց։ Երբեմն ընտանիքն է հայտարարվում բոլոր դժվարությունների պատասխանատուն, որոնց հետ ընդհարվում է կամ ընդհարվել է աղանդի անդամը,
— հասարակությունը ներկայացվում է բացառապես որպես կործանման վայր, բժշկությունը՝ անօգուտ, հոգեբուժությունը՝ վտանգավոր, տարբեր կրոնները՝ որպես լիովին հաղթահարված, քաղաքականությունը՝ հնացած։ Միայն իր ուսուցչին հետևող, իրեն մարդկության փրկողը հայտարարած խումբը կարող է մարդկանց տանել դեպի երջանկություն,
— այդ ժամանակ խմբի անդամները վստահություն են ձեռք բերում իրենց քավիչ առաքելության նկատմամբ, բայց նրանց պարզաբանում են, որ ,Հասարակությունը դիմադրում է, նա ունի իր սովորույթները, իր հետաքրքրությունները, ձեզ չեն հավատա, ձեզ կհետապնդեն։ Եվ դա ապացույցն է այն բանի, որ դուք ճշմարտության մեջ եք։ Միթե այդպես չի պատահել աշխարհի աշակերտների մեծամասնության հետե։ Դա շատ ճկուն փաստարկում է , որքան շատ է աղանդի անդամը դիմադրության հանդիպում, այնքան ավելի խորն է նա ներքաշվում այդ խմբի մեջ։
IV փուլ. վերադարձը (հասարակություն) դարձնել անհնար.
— եկամտի, հասարակական աջակցության, էական մասնագիտական փորձի բացակայությունը դժվարացնում են վերադարձը,
— տեղանքի հաճախակի փոփոխությունները թույլ չեն տալիս կայուն կապեր հաստատել արտաքին աշխարհի հետ, որոնք կկարողանային դյուրինացնել վերադարձը,
— հին ընկերներն այլևս չկան,
— ընտանեկան կապերը կամ խզված են կամ լարված են հակամարտության աստիճան,
— ամուսնություն խմբի ներսում, երեխաներ… Անհնար է միայնակ հեռանալ՝ դրա համար անհրաժեշտ է, որ երկուսն էլ միաժամանակ ցանկանան այդ բանը,
— վախ։ Խիստ կարգապահություն, դաժան պատիժներ, մշտական մատնություն, վախ արտաքին աշխարհի նկատմամբ, դրամական պարտքեր,
— ավելի հեշտ է մնալ, լողալ հոսանքի ուղղությամբ,
— երջանկությունը, ազատությունը, անհատականության հարստությունը կամ գիտությունը խոստանում են ամեն քայլափոխի, եթե աղանդի անդամը համաձայնում է ավելի մեծ տառապանքներ կրել, քան կրել է արտաքին աշխարհում (աղանդի մեջ մտնելու պահին), քանի որ ամեն անգամ նա ինքն իրեն ասում է, որ հիմարություն կլինի նահանջելը, երբ արդեն մոտ ես նպատակին, որ բոլոր կրած տառապանքները (հաճախ նաև փողերը) անիմաստ կկորչեն։ Որքան շատ է աղանդի անդամը տառապել, այնքան շատ է պատրաստ ավելի տառապելու։
Նկարագրված բոլոր չորս փուլերը՝ գայթակղումն ու շողոքորթությունը, քննադատական ունակության չեզոքացումը, խմբի մեջ ավելի խորը ներքաշումը և անձնական, սոցիալական և մշակութային խզումների խթանումը՝ աղանդի հետ կապերը խզելու շարունակ աճող դժվարությունների պայմաններում, ուղղված են այն բանին, որ մարդուն նպատակասլաց և անհողդողդ կերպով մխրճեն խմբի մեջ և այնպես խեղեն գիտակցությունը, որ այդ ամենն դրսևորվում է ծայրահեղ մանկայնացմամբ (ինֆանտիլիզացիայով)։ Այդժամ անդամները լիովին հնազանդվում են իրենց ուսուցչին և ունակ դառնում վերածվելու վտանգավոր ֆանատիկոնների։
Բայց չէ՞ որ գուռունների մեծամասնությունը պարանոիկներ են։
Անհրաժեշտ է շուտ նկատել աղանդի ազդեցությունը
Այդ ազդեցությունը կարելի է որոշել աղանդի ախտանիշները, բնութագրական գծերը և նրա մասին ամեն տեսակ տեղեկություններն ի մի բերելով։
1. Ախտանիշները.
— վարքագծի, հագնվելու ոճի, բառապաշարի, հետաքրքրությունների փոփոխություն,
— կրկնվող և անսովոր մեջբերումներ,
— սերտած խոսքեր կամ… շարունակ կրկնվող ձայներիզի տպավորություն,
— ընտանիքի, բարեկամների և մասնագիտության կամ դպրոցի, զբաղմունքի առարկաների նկատմամաբ հետաքրքրության անկում,
— շաբաթվա ընթացքում հանդիպումների (ժողովների) թվի աճ,
— ճանապարհորդություններ՝ երկրում և դրանից դուրս,
— հեռախոսազանգերի թվի աճ,
— մեծ թվով նամակներ,
— տևական ընթերցում կամ մեդիտացիա,
— սննդի ռեժիմ,
— միալար ձայն,
— ագրեսիվություն կամ անտարբերություն,
— ինքնամփոփություն կամ խանդավառություն հանուն նոր գործի,
— դրամական նշանակալի ծախսեր. բանկային փոխառություններ, դրամահավաքներ ազգականների ու ընկերների շրջանում։
2. Խմբի հայտանիշները.
— ուսուցիչ. գոյություն ունի՞ այդպիսին, Ինչպիսի՞ն է ցանկանում նա ներկայանալ։
— կառուցվածք. գոյություն ունի՞ արդյոք խիստ հիերարխիա։ Ինչպե՞ս է այն ստեղծվում և պահպանվում։
— իշխանություն. ինչպե՞ս է այն բաշխվում։ Ո՞վ է այն բանեցնում։
— փողեր. ինչպե՞ս են դրանք ձեռք բերվում, օգտագործվում և բաշխվում։
— նոր անդամների ներգրավում. արդյո՞ք դա արագ է տեղի ունենում։ Արդյոք, ներգրավման տեխնիկան ազնիվ է, թե՝ կեղծ։
— ազատություն. արդյո՞ք անդամներն ազատ են տեղեկատվություն տալու և ստանալու, քննարկումներ անելու և գործելու։
3. Խումբը որոշելը.
Ստորև առաջարկուն ենք մի հարցարան, որի օգտագործումը ոչ մի դեպքում չպետք է հարցաքննության ձև ունեն, այլ այդ հարցերը պետք է տրվեն ընկերական և պարզ երկխոսության ժամանակ։
— Արդյոք, չե՞ս զգում, որ խմբում գործելիս քեզ շատ քիչ ժամանակ է մնում անձնական հարցերիդ համար։ Քիչ ես ուտում, քիչ քնում։
— Չի՞ դժվարացնում, արդյոք, խումբը քո շփումներն այն մարդկանց հետ, ում դու վստահում ես , բայց որոնք խմբին չեն հարում։
— Արդյոք, քեզանից քո ամբողջ կյա՞նքն են պահանջում ներդնել՝ մի անկյուն իսկ չթողնելով, որը միայն քեզ կպատկանի։
— Արդյոք խմբի համար դու ընդունելի ես այնպիսին ինչպիսին կաս։ Քեզ համար էական է արդյոք նոր մարդ դառնալը և դեն նետել այն գաղափարները, որոնք նախկինում ընդունելի ես համարել։
— Արդյոք խումբը բացասակա՞ն է համարում քո ամբողջ կյանքը։
— Հնարավոր համարվում է, արդյոք, խմբի շահերից ելնելով, մարդկանց խաբելը։
— Չարիք չի համարվում արդյոք առաջնորդի կամ խմբի ուսմունքը որոշ մասով խախտելը։ Եթե խմբի գործերում դու ետ ես մնում մյուսներից, արդյոք, պետք է համարես, որ ,ուսուցիչնե ամեն ինչում և մշտապես ճիշտ է։ Քեզ կմեղադրե՞ն, արդյոք, ուսմունքը կասկածի տակ դնելու դեպքում։
— Արդյոք, համարվում է, որ ,ուսուցիչներըե կամ ,ղեկավարներըե կարող են հրաշքներ գործել։ Այդ բաները միայն լուսավորյալների՞ համար են անում։
— Արդյոք ղեկավարի և խմբի անդամի համար միատեսա՞կ են վարքագծերը։
— Եթե այս հարցերից մի մասին տրվի դրական պատասխան, ապա պետք է շատ ուշադիր լինել, մանավանդ, որ խմբում տիրող իրավիճակը խիստ հրապուրիչ է թվում։
— Որքան ավելի երկար է մարդ մնացել խմբում (հաճախ մեկ ամսից էլ պակաս), այնքան ավելի դժվար է դառնում խմբից դուրս գալը։
— Կարևորն այն է, որ արագ գործեք։