Զգուշացի՜ր աղանդից. Ագնի-Յոգա.

 XXդ. սկզբին մեկ այլ սինկրետիկ ուսմունք ստեղծեց Ելենա Ռերիխը՝ ռուս հայտնի նկարիչ Նիկոլայ Ռերիխի կինը: Ուսմունքի համար հիմք են ծառայել գնոստիցիզմը, միջնադարյան օկուլտային միստիկ ուսմունքները, հինդուիզմի հասկացություններըյոգա», «կարմա», հոգիների վերաբնակեցում և այլն) և աներևակայելիորեն խեղաթյուրված քրիստոնեական պատկերացումները:

 Ելենա Ռերիխը գիտակցաբար իր կրոնը ստեղծել է որպես տարբեր (գիտության, արվեստի. արևմտյան ու արևելյան կրոնափիլիսոփայությական ուսմունքների) սինթեզ: Ուսմունքի անունն է Ագնի-Յոգա, կամ Կենդանի Վարքականոն (էթիկա): Ըստ էության, այն ոչ մի կապ չունի ավանդական հինդուիզմի ուղղություններից մեկը հանդիսացող «Յոգայի» հետ:

 Ե. Ռերիխի ստեղծած տեքստերը շատ ծավալուն են, կտրատված (հատվածային), աֆորիստական, երբեմն դժվար հասկանալի: Դրանք, ինչպես հեղինակն է մտածել, պետք է ընկալվեն ենթագիտակցորեն՝ որպես պայծառատեսության արդյունք: Դրանք ևս «տրվել» են եկել պայծառատեսության վիճակում, իսկ հեղինակը հանդես է եկել միայն որպես «ի վերուստ» ստացված ուսմունքը փոխանցող միջնորդ:

 Ագնին կրակն անձնավորող հին վեդայական աստված է: Այս ուսմունքում կրակը ելակետային և բարձրագույն սկիզբ է, որից ծագում են աշխարհները: Այստեղ տարբերակվում են մարդկային Երկրային աշխարհը, Նուրբ աշխարհը, Կրակե աշխարհը, «Բարձրագույն ոլորտները»: Ընդունում է կարմայի օրենքը… առանձնացնում է «արիական ռասան» որպես բարձրագույն: Ագնի-Յոգան հատկապես ընդգծում է ինքնակատարելագործումը: Անհատի բացասական որակները «սև աուրա» են առաջացնում, որը խանգարում է նրան «բարձրագույն աշխարհներին» հասնել: Բարոյական (էթիկա) ուսմունքը Ե. Ռերիխի ուսմունքի կարևորագույն մասն է, որից էլ ծագում է երկրորդ անունը՝ Կենդանի Բարոյականություն: Ագնի-Յոգան կոչ է անում ողջ մարդկությանը միավորվել, ընդհանրացնել բոլոր մշակութային արտահայտությունները, համարելով, որ դա կատարելության հասնելու անհրաժեշտ պայմանն է: Ազգային կրոնները, սովորույթները, լեզուները և այլն, այս ուսմունքի տեսանկյունից, չեն հարատևելու մշակույթի մեջ (ստորակարգ մշակույթները կուլ կգնան բարձրագույններին) (ինչպես Մակեդոնացու համաշխարհային տիրապետությունը՝ մշակույթների ընդհանրացումը ի դեմ մեկի՝ հունականի, պայման ստեղծեց, ընդհանուր դաշտ դարձավ գալիք Քրիստոսի ուսմունքի տարածման համար, այնպես էլ, թերևս, հիշյալ գլոբալիստական գործող միտումը կարող է ծառայել ավետարանական նորացման): Իրենց համարում են «անկրոն հոգևորության» կրողներ, իսկ իրենց պաշտամունքը՝ ոչ թե կրոնական, այլ՝ «մշակութային շարժում»: Մեծ տեղ են տալիս կնոջ դերին, քանի որ, իբրև թե, «Ջրհոսի դարաշրջանում» հատկապես կինն է իր ետևից տանելու մարդկությանը: «Ագնի Յոգայի» հետևորդները կազմակերպորեն միասնական հավաքականություն չեն: Այն ունի մի քանի ուղղություններ, որոնք մրցակցում են միմյանց հետ Ռերիխի ժառանգության ճիշտ մեկնաբանության համար «Օկուլտային թեոսոֆիական համակարգերում առաջարկվող Ավետարանի և քրիստոնեության մեկնաբանությունները կեղծ են և հարազատ չեն Ավետարանի ոգուց:

 Իրենում թեոսոֆիա, անտրոպոսոֆիա ներառող Ռերիխների «Կենդանի բարոյականություն» և «New Age»-ը ակտիվ հակաքրիստոնեական շարժումներ են: Ռերիխների, այդ կրոնական աղանդի ուսմունքը ոչ միայն անհամատեղելի է քրիստոնեության հետ, այլև ուղղակիորեն թշնամական է տրամադրված վերջինիս հանդեպ»:
Ելենա Ռերիխի նականերում փորձել է պատկերել «քրիստոնեության կեղծ հավատը», որն արտահայտվել է նաև Ռերիխների ուսմունքում. «Եկեղեցականները կեղծ բարեպաշտներ և մոլեկրոններ են, որոնք իրենց մութ գործերը քողարկում են ծնրադրությամբ ու խաչհամբույրով»:
Թեոսոֆիան, անթրոպոսոֆիան և Ագնի-Յոգան կրոններ չեն վերջինիս բուն իմաստով: Ավելի ստույգ, դրանք կրոնափիլիսոփայական ուսմունքներ են, որ փորձում են հարմարեցնել, օգտագործել ավանդական կրոնները, գործադրել արդիականության մեջ, համապատասխանեցնել մարդկային հասարակության նոր վիճակին: …դրանք ազդում են առաջին հերթին մտավորականության հոգևոր կյանքի, արվեստի ու մշակույթի ոլորտների վրա: «Դարասկզբի օկուլտային համակարգերը, ինչպիսիք են Բլավատսկայայի թեոսոֆիան կամ Շտայների անթրոպոսոֆիան, իրենց ողջ էկլեկտիկությամբ հանդերձ, դեռևս մնացել են որպես համակարգեր, իսկ ահա ՆԴ-ն (“New Age”, «Նոր դար») այս առումով մի ամբողջ քայլ առաջ է գնացել դեպի անհամակարգություն, էնթրոպիա տանող ճանապարհին, որն այստեղ բարձրացվում է սկզբունքի աստիճանի»:
Александр Дворкин сектоведение