Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ekexecakan gitutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընդհանուր եկեղեցու պատմություն > Եկեղեցական գիտություն
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Եկեղեցական գիտություն

Published: 12 Սեպտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Եկեղեցին է ճշմարտութեան տէրը, ուրեմն պէտք չէ այլ ևս որոնել ճշմարտութիւնը, քանի որ այն գտնուած է: Մատթ. Է. 7 պէտք չէ սխալ հասկանալ: Այդ ճշմարտութիւնը գտնւում է Սուրբ Գրքի մէջ (divina litteratura): Հերետիկոսներն էլ թէև պնդում են, թէ Ս. Գիրքն ընդւնում են, բայց նոքա չունին ճշմարիտ ըմբռնողութեան բանալին, որ է հաւատոյ կանոնը (regula fidei): Որովհետև նոքա այդ բանալին չունին, այդ պատճառով էլ իրաւունք չունին Ս. Գրքի վրայ: Կաթոլիկներն են երջանիկ ժառանգները, իսկ հերետիկոսները զրկուած են ժառանգութիւնից: Տերտուլիանոսի այս խօսքերը ցոյց են տալիս, որ իրաւունքի գաղափարն է սկսում գերիշխող դեր կատարել. հաւատոյ կանոնը օրէնքի զօրութիւն ունի. ով այդ օրէնքին ենթարկւում է, փրկութիւն ձեռք կբերէ: Այն՝ ինչ որ Արևմուտքում այսպէս հաստատուն կերպարանք էր ընդունել, դեռ ևս նոյն ձևով չէր հանդէս եկել նաև Արևելքում, ուր Կղեմէսն ու Օրիգենէսը աւելի ազատ են վարդապետում եկեղեցու ուսուցումը: Սակայն սոքա էլ այն զգացումն ունէին, որ կանգնած են աւանդութեան հաստատուն հողի վրայ: Իմանալու համար, թէ մի բան քրիստոնէական էր թէ ոչ, պէտք էր տեսնել թէ արդէօք համաձայն է այն ըստ հաւատոյ կանոնի բացատրուած Ս. Գրքի և ըստ Ս. Գրքի բացատրած հաւատոյ կանոնին, թէ ոչ: Նախնի քրիստոնէական գրականութիւնը դրանով վերջացած պէտք էր համարել արդէն: Կանոնի կազմութիւնը այդ գրականութեան մահուան յայտարարութիւնն էր:
Այժմ ասպարէզ է ելնում համաշխարհային գիտութեան միջոցներով օժտուած մի գրականութիւն, որին սուրբ հարց կամ պատրիստական գրականութիւն անունն ենք տալիս: Եւ այդ սկսուող գրականութիւնը իւր առաջին իսկ շրջանում խիստ հարուստ է. ո՛չ միայն պատմական-մեկնաբանական, ո՛չ միայն սիստեմատիքական, այլ և գործնական աստուածաբանական գրականութիւնն սկսում է փառաւոր զարգացման հասնել: Գրական աշխատանքի ձևն ևս փոխւում է. ո՛չ թէ շրջիկ սոփեստներն են այժմ գիտութեան ներկայացուցիչները, այլ առանձին նշանաւոր անհատներ եկեղեցական պաշտօնների մէջ, կամ ամբողջ գիտական դպրոցներ: Եւ տեղին նայելով գիտութիւնն էլ տարբեր բնոյթ ունի: Տերտուլիանոսի մէջ խօսում է օրինակ նրա արևմտեան աւելի գործնական, բարոյագիտական և ֆօրմալիստական ոգին, այն ինչ Աղէքսանդրացիները ներկայացուցիչ են արևելեան հայեցողութեան և Միստիկայի: Ամենահարուստ և ամենամաքուր զարգացումն է գտնում գիտութիւնը Աղէքսանդրիայում և իսկապէս այստեղ է սկսւում լիակատար մտքով քրիստոնէական-աստուածաբանական գիտութիւնը: Իրաւաբանութիւնն ու փիլիսոփայութիւնը Կարթագենում և Աղէքսանդրիայում մուտք գործեցին քրիստոնէութեան մէջ:
Աստուածաբանական գիտութեան ամենանշանաւոր ներկայացուցիչներն են Արևմուտքում:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը yndem hreutyan Ընդդեմ հրեության. Ընդհանուր եկեղեցու պատմություն
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Սեպտեմբերի 13 Ուր. Ե. օր Ս. Խաչի պահոց

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Քրիստոնեական

Ինչ է եկեղեցին

4 Մայիսի, 2016
Qristonyaneri nerqin kyanqy
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Քրիստոնեաների ներքին կյանքը հետ առաքելական շրջանում

13 Հուլիսի, 2013
Halacanqneri hetevanqy
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Հալածանքի հետևենաքները եկեղեցու ներքին կյանքի համար. Կիպրիանոս

19 Սեպտեմբերի, 2013
Arios
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Արիոսի և Ալէքսանդրի վարդապետությունների էությունը

2 Հոկտեմբերի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?