Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Baptism
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Աղանդներ > Բապտիստներ և Ավետարանի քրիստոնյաներ (Մկրտական հարանվանություն)
Աղանդներ

Բապտիստներ և Ավետարանի քրիստոնյաներ (Մկրտական հարանվանություն)

Published: 2 Հունիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Բողոքականության խոշոր տարատեսակ է, որը ծագել է XVIIդ. սկզբին և մեծապես զարգացում ապրել՝ XIX-XXդդ.: Այս ուղղության անվանումը (ամբողջական բապտիստական հարանվանություն, ըստ էության, գոյություն չունի) ծագում է հունարեն «baptizo» բառից, որ նշանակում է ընկղմել ջրի մեջ, մկրտել ջրով: Նրանք համարելով, որ կաթոլիկական մկրտությունը սխալ է, կրկին անգամ են մկրտում՝ ընկղմելով մկրտյալին ջրի մեջ: Մկրտում են միայն չափահաս մարդկանց:
Միմյանցից անկախ, բայց միաժամանակ ի հայտ են գալիս նապտիզմի երկու ուղղություններ.
1. ընդհանուր («ջեներալ», «հիմնական») բապտիստներ (հոլանդական քահանա Հակոբ Արմինիայի/1560-1606/ հետևորդներ),
2. մասնավոր բապտիստներ (բապտիտների մեջ մեծամասնություն կազմող թևն է):
«Ընդհանուր» բապտիստների գաղափարների ժառանգորդներ են ավետարանի քրիստոնյաները (ՀՀ-ում այս ուղղությունն է գործում): Նրանք համարում են, որ բոլոր մարդիկ փրկված են Քրիստոսի տանջանքների միջոցով (յուրաքանչյուրը կարող է դրախտ ընկնել՝ կախված այն բանից, բարի, թե չար գործ է արել), իսկ երկրորդները հետևում են Կալվինի ուսմունքին, համաձայն որի յուրաքանչյուրի համար ամեն բան արդեն կանխորոշված է և փրկվել կարող են միայն Աստծո ընտրյալները:
Միսիոներությունը յուրաքանչյուր բապտիստի պարտքն է:
Ինչպես և բողոքականության մյուս ուղղությունները, բապտիստները ևս մերժում են խաչի և սրբապատկերների պաշտամունքը, սրբերին, վանականությունը, մանկամկրտությունը: Բապտիստների գլխավոր արարողությունը գիտակից կերպով և հանրորեն ջրով մկրտություն ընդունելն է: Սրանք պարզեցրին պաշտամունքային եկեղեցական կազմակերպումը: Չընդունելով Եկեղեցու խորհուրդները, մկրտությունն ու հաղորդությունն ընդունում են իմաստից զուրկ ծեսեր: Նրանք նշում են մեծ համաքրիստոնեական տոները, ինչպես նաև իրենց հանդիսավոր ու հիշարժան օրերը: Ուսմունքի և քարոզության մեջ նրանք առաջնայնություն են տալիս բարոյականության խնդրին, հակադրելով բապտիստների ընտյալությունն ու բարոյական մաքրությունը շրջապատող մեղսավոր աշխարհին: Այս համոզմունքը հիմք է հանդիսանում միսիոներական ակտիվության համար, որն ուղղված է երկրի բնակչության ավետարանականացմանը: Պաշտամունքային ծառայությունն անվանում են աղոթաժողովներ, որոնք անց են կացնում շաբաթական 2-3 անգամ: Քարոզներ կարդում են ոչ միայն երեցները, հովիվներն ու քարոզիչները, այլև շարքային հավատացյալները, ինչպես նաև այլ համայնքներից եկած հյուրերը:

 Ծառայության մեջ մեծ տեղ է տրվում թե՜ խորային և թե՜ ընդհանուր երգեցողությանը: Ընդունված է ձեռնադրությունը, որն օգտագործում են երեցների ու սարկավագների նվիրաբերման: Բապտիստները Կովկասում հայտնվել են 1860-ականներին: 1944թ. բապտիստների և ավետարանական քրիստոնյաների միավորման հետևանքով ԽՍՀՄ-ում ձևավորվեց Ավետարանի քրիստոնյա-բապտիստների Միությունը, որին 1945-1947թթ. միացան հիսնականների որոշ ուղղություններ, իսկ 1963թ.՝ եղբայրական մենոնականները:
Ամերիկյան նախագահներից շատերը եղել են բապտիստներ: 1910-175թթ. ընթացքում նրանց թիվն ԱՄՆ-ում 400 000-ից անկում է ապրել10 մինչև 190 000:
Աշխարհում կան ավելի քան 75 միլիոն բապտիստներ:
Հայաստանում պետական գրանցում են ստացել մկրտական թվով 9 տարբեր կրոնական կազմակերպություններ «ավետարանական մկրտական քրիստոնյաներ» անունով:
www.zvartnotz.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Tondrakecinner Թոնդրակեցիներ կամ Թոնդրակյան աղանդ
Հաջորդ նյութը yoga Զգուշացի՜ր աղանդից. Ագնի-Յոգա.

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Rasim Halilov
Աղանդներ

«Կյանքի խոսքն» աղոթում է` Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու համար

12 Ապրիլի, 2016
Ehovayi vkaner qwe
Աղանդներ

Եհովայի վկաներ աղանդի կառուցվածքը և գործունեությունը

1 Հունիսի, 2013
Axandneri dasakargumy
Աղանդներ

Աղանդները, նրանց դասակարգումը և առանձնահատկությունները

16 Մայիսի, 2013
Ehovayi vkaner sd
Աղանդներ

Եհովայի Վկաների մասին

16 Հունիսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?