Դեռ Դոնատիստների վէճերը չէին վերջացել, և ար ևմուտքը իւր ներքին խաղաղութիւնը չէր գտել, երբ ար ևելքում յառաջ եկաւ մի այլ վէճ, դաւանական տեսակէտից խիստ մեծ նշանակութիւն ունեցող և ամբողջ եկեղեցին տակն ու վրայ անող – Արիոսական վէճը:
Այն Աստուածային էակը, որ աշխարհ եկաւ և գործեց երկրի վրայ, մի ևնո՞յնն է արդեօք, ինչ որ երկինք ու երկիր կառավարող Աստուածը: Յիրաւի աշխարհ եկած Աստուածային էակը մի ներքին ու յարատ և հաղորդակցութեան մէջ մտա՞ւ մարդկային բնութեան հետ և նրան յաւիտենականութեան աստիճանին հասցրե՞ց, թէ ոչ. ահա այն երկու հարցերը, որոնք բնականօրէն յառաջ պիտի գային Բանի մարդեղութեան և մարդկային բնութեան Աստուածացման վարդապետութիւնների առթիւ: Այս երկու խնդիրները զբաղեցրին ընդհանրական եկեղեցին դարեր շարունակ, մինչ և նոքա իրենց վերջնական պատասխանն ստացան:
Որդին էակից է Հօրը թէ ոչ հարցին բացասական պատասխան տուեց Անտիոքի դպրոցի հիմնադիր Սամոսատցի Լուկիանոսը, իւր ժամանակի ամենագիտուն մարդն ար ևելքում: Մի պատկառելի անձնաւորութիւն և իբր և ճգնաւորական հայեացքների տէր աւելի ևս սիրուած իւր աշակերտներից, նա իւր շուրջն էր գրաւել շատ ուսանողներ, որոնք ուսուցչի անուամբ միայն իրենց կապուած էին զգում միմեանց հետ: Լուկիանոսի այդ աշակերտներից էին Արիոս Լիբէացին, Եւսեբիոս Նիկոմեդիացին, Թէոգնիս Նիկիացին և այլք: Լուկիանոսի վարդապետութիւնը հետ ևեալն էր. Աստուած մէկ է. ոչինչ հաւասար չէ նրան, որովհետ և ամեն ինչ արարած է, բացի նրանից: Նա ստեղծեց ոչնչից Բանին և ուղարկեց նրան աշխարհ: Սա մարդկային մարմին առաւ, բայց ոչ մարդկային հոգի. այդ պատճառով Քրիստոսի բոլոր հոգեկան կռիւներն ու զգացումները Բանին պէտք է վերագրել: Քրիստոսը քարոզեց մեզ Հօր Աստուծոյ մասին և իւր մարդեղութեամբն ու մահով մեզ համբերութեան օրինակը տուեց: Միով բանիւ Լուկիանոսի վարդապետութիւնը նոյնն է, ինչ որ Պօղոս Սամոսատցունը, միայն այն տարբերութեամբ, որ այստեղ Տէրը մի ստեղծեալ երկնային էակ է:
Ա. -Լուկիանոսի աշակերտ, վեր և յիշուած Արիոս Լիբէացին, Աղէքսանդրիայի մի երէց, սկսեց այս վարդապետութիւնը Աղէքսանդրիայում քարոզել, ուր միանգամայն հակառակ վարդապետութիւն էր իշխում: Արիոսը մի լուրջ, ճգնաւորական հայեացքների տէր և սիրալիր մարդ էր. ամբողջ քաղաքը, ամենից աւելի ճգնաւորներն ու կոյսերը սիրում էին նրան: Քաղաքի եպիսկոպոս Աղէքսանդրն անգամ սկզբում նրա գործունէութիւնը օիրնաւոր էր ճանաչում. բայց այնուամենայնիւ երկպառակութիւնն ու վէճը սկսուեց Արիոսի քարոզած վարդապետութեան պատճառով (թեր ևս 318-ին): Աղէքսանդրն սկզբում ուզում էր մեղմ վարուել նրա հետ, բայց վերջը 321-ին գումարուած մի ժղովով, Եգիպտական և Լիբիական 100 եպիսկոպոսների մասնակցութեամբ նզովեց նրան և արտաքսեց եկեղեցական հաղորդակցութիւնից. նրա հետ միասին մի քանի այլ համամիտների: Գործը սակայն սրանով չվերջացաւ: Արիոսը իսկոյն պաշտպանութիւն գտաւ իւր աշակերտակից և գաղափարակից Եւսեբիոս Նիկոմեդիացու կողմից: Վերջինս սկսեց կուսակիցներ որոնել իրեն և Արիոսի համար. նոյն ձ ևով վարուեց նա և Աղէքսանդրիայի եպիսկոպոս Աղէքսանդրը, և այդպիսով վէճը տարածուեց նա և այլ տեղերում:
Արիոսը ճանապարհորդելով Նիկոմեդիա գնաց, և փորձեց այնտեղից մի հաշտեցուցիչ գրութեամբ, ուղղուած Աղէքսանդրիայի եպիսկոպոսին, խաղաղութիւնը վերականգնել և վէճը վերջացնել, սակայն նորա բոլոր ջանքերն ի զուր անցան: Բիւթինիայի մի ժողով անցաւ Արիոսի կողմը. նոյն իսկ Եւսեբիոս Կեսարացին փորձեց յօգուտ Արիոսի միջնորդել Աղէքսանդրի մօտ – անօգուտ կերպով: Քաղաքական հանգամանքների շնորհիւ միայն Արիոսը կրկին Աղէքսանդրիա վերադառնալ և այնտեղ իւր գործունէութիւնը վերսկսել կարողացաւ: 323-ի աշնանը վէճն արդէն տարածուած էր ամբողջ ար ևելքում և այն էլ այնքան խիստ կերպով, որ ո՛չ միայն եպիսկոպոսներն էին իրար դէմ վիճում, այլ և հասարակ ժողովուրդը զանազան կուսակցութիւնների էր բաժանուել և երկպառակութիւնը մուտք էր գործել մինչ և իսկ ընտանիքների մէջ: Տարբեր կուսակցութիւններն այնքան ստոր և վատ սկսեցին վարուել իրար հետ, որ հրէաները թատրոններում ծաղրի առարկայ դարձրին քրիստոնեաներին և նրանց վարդապետութեան ամենաէական մասերը:
Կոստանդին կայսրը այլ ևս չհամբերեց և սկսեց միջամտել. նա ամենից առաջ մի ընդարձակ գրութիւն ուղղեց 323/24-ին Աղէքսանդրին և Արիոսին,- Կոստանդնի կրօնական քաղաքականութեան ամենանշանաւոր կոթողներից մէկը – որի մէջ երկուսի վէճը դատարկախօսութիւն անուանեց անհասկանալի բաների մասին, քանի որ ըստ Կոստանդնի հաւատի էական կէտերի մէջ երկուսն էլ համաձայն են: Կոստանդնին մեծ հոգս էր պատճառում ի հարկէ պետութեան միութիւնը, որը նա վտանգուած էր տեսնում այդպիսի մեծ երկպառակութիւնների շնորհիւ. »Տուէ՛ք ինձ իմ հանգիստ օրերն ու անդարդ գիշերները. իմ մնացեալ օրերը մի՛ լցնէք տխրութեամբ«, բացագանչում է կայսրը:
Սակայն այս նամակն էլ ոչինչ չօգնեց և կայսեր պատգամաւոր Կորդովայի Հոզիոս եպիսկոպոսն ևս անկարող եղաւ հաշտութիւն կայացնել հակառակ կողմերի մէջ: Ընդհակառակն, ինչպէս եր ևում է, Հոզիոսը համաձայնութեան էր եկել միայն Աղէքսանդրի հետ. վերջինս շուտով Նիկոմեդիա գնաց Հոզիոսի յետ ևից, միութիւնը կատարեալ անելու համար, և այնտեղ շատերին էլ համոզեց իրեն համաձայնել: Հոզիոսը համոզեց կայսրին վէճը ընդհանրական ժողովի վճռին թողնել. և Կոստանդինը տեսնելով իւր քաղաքականութեան անյաջողութիւնը, լսեց Հոզիոսին և ընդհանուր եկեղեցական կամ տիեզերական ա. ժողովն հրաւիրեց Նիկիայում:

ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ