Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Avag arq
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Եկեղեցական քարոզներ > Ավագ արքեպիսկոպոս Ասատուրեան. Տեսնողն ու տեսիլքը
Եկեղեցական քարոզներ

Ավագ արքեպիսկոպոս Ասատուրեան. Տեսնողն ու տեսիլքը

Published: 26 Օգոստոսի, 2013
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

ՏԵՍԱՆՈՂՆ ՈՒ ՏԵՍԻԼՔԸ Ի ետին ամէն եկեղեցանուէր աշխատանքի, ազգաշէն գործունէութեան կամ հանրօգուտ ծառայութեան կայ ու կը մնայ վճիտ ու անխառն տեսիլք մը երկնածոր։ Եւ տեսիլքը մերթ կ’արտայայտուի մեր կեանքերուն մէջ իբրեւ ստեղծագործական բուռն խանդավառութիւն եւ մերթ կը դառնայ աւիւն դէպի ապագան տանող, հորիզոնէ հորիզոն անցնելու վճռակամութեամբ տոգորուն։
Իսկ հաւատացեալներու համար տեսիլքը Աստուածային ներշնչում է «զի ամենայն տուրք բարիք եւ ամենայն պարգեւք կատարեալք ի վերուստ են իջեալ առ ի Հօրէն Լուսոյ…» (Յակ. Ա. 17)։ Այո, Աստուած իր նախախնամական իմաստութիւնը կը ծորէ հոգիներուն մէջ մարդոց, որուն առ ի հետեւանք անոնք կը դառնան յստակատես դէպի ապագայի իրենց ծաւալելիք գործունէութեան։ Ահա թէ ինչու երբ կը բացակայի տեսիլքը, գործը կը կաղայ կամ կը ձախողի, մինչ երբ այն ըլլայ պարզորոշ ու ջինջ յաջողութեան արգասիքը, այժմէն իսկ կ’երեւի յետագային ծնանելիք դէպքերու պաստառին վրայ։
Այսպէս հրաշագործուեցաւ Հայոց լուսաւորչին՝ Գրիգորի տեսիլքը։ Չորրորդ դարու առաջնեկ տարին տեսաւ Հայ ժողովուրդի դարձը դէպի քրիստոնէութիւն, որն արդէն իր ծիլը տուած էր երկու եւ կէս դարեր առաջ տեսլական աշխատանքով Յիսուսի երկու հաւատարիմ աշակերտներուն՝ Թադէոսի եւ Բարդողիմէոսի քարոզութեամբ եւ իրենց ու գործակիցներու մարտիրոսութեամբ։
Հոգիին խորունկը մեղապարտ ցեղէն սերած Պարթեւ Հայրապետին Գրիգորի հաւատքը առ Նազովրեցի վարդապետը Յիսուս կենսունակ էր ու մշտաբորբոք, որ ան իր աղօթքներու ընդմէջէն հրաւէր կարդացած էր Աստուծոյ Որդիին այցի գալու Հայոց աշխարհը։
Մեծ դարձի ժամանակներէն երեք դարերու հասնող հեռաւորութեամբ մարդացեալ Որդին Աստուծոյ մարմնացած էր աշխարհի մէկ աննշան անկիւնը իրականացնելու Աստուծոյ տնօրինութիւնը մարդկային ցեղի փրկութեան Գողգոթայի բարձունքին վրայ։ Այդ օրերուն փակ էին մարդոց հոգիներուն դռները եւ տիեզերաց նորոգողը կամեցաւ ծնելու խղճուկ մսուրի մը մէջ ի պարզունակ քաղաքին Բեթղեհէմի։
Յետ այնու երկու ու կէս դարերու քարոզութիւնն ու նահատակութիւնը ի խնդիր քրիստոնէական վարդապետութեան փոխած էր հոգեպատկերը Հայոց աշխարհին։ Տեսանողին սիրտը, որպէս խորհրդանիշ Հայ ժողովուրդի հոգենորոգութեան, ջերմ էր ու հաւատով լի։ Նման Սիմէոն Ծերունւոյն Նոր Կտակարանի, Գրիգոր եւս կսպասէր Օծեալ Մեսիայի տեսութեան իր էութեան ընդերքին մէջ։
Ու մեծ տեսանողին սպասումները արգասաւորուեցան։ Իր տեսիլքին մէջ յաղթական Քրիստոս իջաւ Արարատի դաշտերուն վրայ, իջաւ նուէրով երկնաշնորհ՝ լուսեղէն տաճարի մը ձեւը սիւներով եւ կամարակապ տրուեցաւ հաւատոյ հօրն մերոյ. իջաւ պատգամով լուսազարդութեան, իջաւ հրաւիրելու Հայ ժողովուրդը իր լինելութիւնը պայմանաւորելու «լուսոյ խորաններ» կառուցանելու Աստուածահաճոյ աշխատանքով, որպէսզի լոյսը իմանալի ծագի ընդմիշտ սրտերուն մէջ Հայերուն։ Տասն եւ եօթ դարեր շարունակաբար Ս. էջմիածինը խորհրդով մը խորին եղաւ ու մնաց Հայ ժողովուրդի առողջ բնազդներու մղիչ ուժը, ստեղծագործական հանճարի ապաւէնը, ոգեկան տոկունութեան հենարանը, հոգեւոր ու հաւատական կեանքի խիզախ դրսեւորումը եւ բարոյական հարուստ նկարագրի չափանիշը։
Երանաւէտ այդ տեսիլքի սուրբ պահէն ասդին Հայ ժողովուրդը եղաւ լուսաբաղձ ժողովուրդ, եղաւ շինարար ազգութիւն։ Եւ ինչքանով իր հոգին կրցաւ բանալ էջմիածնի խորհուրդին վրայ, այնքանով ան պտղաբերեցաւ անձնապէս, բայց մանաւանդ իր հաւաքական կեանքին մէջ «… Եւ բերէր ընդ միոյ երեսուն եւ ընդ միոյ վաթսուն եւ ընդ միոյ հարիւր» (Մարկ. Դ. 8)։
Ահա այսպէս Միածնի էջքը մեր մէջ եղաւ ու կը շարունակէ մնալ էջմիածին՝ Սրբութիւն Սրբոց Լուսաւորչաշէն տաճար ամենայն Հայոց։ Ս. Էջմիածինը մեզի համար Աստուծոյ տաճար է, աղօթքի ու ազգի տուն է ու Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ ընդհանրական Հայրապետութեան Աթոռ։ Իսկ Հայրապետը Ամենայն Հայոց, որպէս իր օրերու Նոր տեսանողը, ինքն է պահապանը տեսիլքի յարատեւութեան իրեն սահմանուած սպասաւորութեան ժամանակի տեւողութեան։
Աստուած երկու անգամ իջաւ աշխարհ։ Մին որպէս մարդացեալ Յիսուս ի Պաղեստին եւ միւսը որպէս յաղթական Քրիստոս ի Հայրենի երկիրը մեր։
Թող 1700-ամեակը Ս. էջմիածնի կառուցման ըլլայ ու մնայ Հայ ազգին համար գրաւականը գալիք յաղթական երթերու եւ երաշխիքը նոր խոյանքներու, նոր արշալոյսերու։ Տայ Աստուած։
Աղբյուր՝ «Էջմիածին» Ամսագիր

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը axandner Ի´նչ է աղանդը, հերձվածը և հերետիկոսությունը
Հաջորդ նյութը Shabatapahq ՇԱԲԱԹԱՊԱՀՔ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ

Ընթերցեք նաև

1010556 198122970379682 113450269 n1
Եկեղեցական քարոզներ

Բեթղեհեմում ծնված Մանուկն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

4 Հունվարի, 2015
Narek
Եկեղեցական քարոզներ

Տ. Նարեկ աբեղա Ավագյանի քարոզը՝ Վարագա Սուրբ Խաչի տոնին

27 Սեպտեմբերի, 2014
Arashak ep.
Եկեղեցական քարոզներ

Տ. Արշակ եպս. Խաչատրյան, քարոզ Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագին

4 Հունվարի, 2015
Hogevor achqer
Եկեղեցական քարոզներ

Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է»

8 Հունիսի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?