Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hisusi patker
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ԱՍՏԾՈ ԵԶԱԿԻ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ
Քրիստոնեական

ԱՍՏԾՈ ԵԶԱԿԻ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ

Published: 26 Սեպտեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Առասպե՞լ է, թե իրականություն, դժվար է ասել: Համենայն դեպս, այսօր էլ Իտալիայի Միլան քաղաքում պահպանվում է մի դիմանկար, որը մոտ 2000 տարեկան է և հեռավոր միջնադարում բերվել է Եդեսիայից: Պաստառի վրա Հիսուս Քրիստոսի ամենահին դիմապատկերն է, որը դարերի ընթացքում չի կորցրել թարմությունը և արտասովոր ազդեցություն է թողնում դիտողի վրա:

 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացին վկայում է, որ այդ պատկերը առաջին դարում հայոց թագավորի հրամանով արարել է Անան անունով հայ նկարիչը: Ոչ թե մտացածին կերպար է, այլ նկարչի բնօրինակ է եղել հենց ինքը՝ Աստծո որդին: Ըստ Խորենացու՜ Անանը թագավորին է ներկայացրել «Հիսուս Քրիստոսի» կենդանագիր պատկերը: Մեկ այլ վկայություն հաստատում է, որ ողջ-առողջ և մարդկանց մեջ շրջագայող ու իր վարդապետությունը քարոզող Քրիստոսին նկարելիս Անանի ձեռքերը դողացել են՝ դիմացը կանգնած կենդանի Աստծո դեմքի արտասովոր ճառագայթումից:
Նկարիչը, ասում են, երկար և անօգուտ չարչարվել է բնօրինակը հարազատորեն վերարտադրելու փորձ անելիս, և Աստծո որդին, այդ տեսնելով, իբր, պաստառը հպել է իր դեմքին, որ բնական չափերով նույնությամբ պատկերվի: Այսպես թե այնպես՝ պատմիչը հաստատում է, որ Անանի բերած կտավի վրա ճիշտ և ճիշտ Հիսուս Քրիստոսն է՝ հենց այնպիսին, ինչպիսին եղել է մինչև խաչվելն ու հարություն առնելը:
Ասում են նաև, որ նկարը երկար ժամանակ պահպանվել է Եդեսիայի քրիստոնեական եկեղեցում և հրաշքներ է գործել:
Երբ պարսիկները պաշարել են Եդեսիան և սպառնացել են կոտորել քաղաքի բնակչությանը, պաշարվածները պարսպից կախել են նկարը, և նրա անօրինակ ճառագայթումից թշնամին դադարեցրել է շրջապատումը և փախել խուճապահար:
Հետագայում Անանի հրաշակերտը բյուզանդական կայսրերն ավարառել են: Այդպես այն հայտնվել է Իտալիայում և մինչ օրս շլացնում է տեսնողներին՝ իբրև հետագա շատ նկարիչների ստեղծած Քրիստոսների բազմաթիվ դիմանկարների մեջ միակ ճշմարիտն ու հավաստին:
Այդ ժամանակ Քրիստոսը 33 տարեկան էր, և Անանի նկարում նրա դեմքը մագաղաթի նման անկնճիռ մաքուր է, լայն ճակատը, խորունկ աչքերը, երկկողմանի իջած երկար մազերն ու սև մորուքը խորհրդանշում են մտքի ուժը, խորաթափանցությունն ու պայծառատեսությունը: Ե՛վ իրական մարդ է, և՛, միաժամանակ, հոգիների վրայով հավերժորեն նավարկող տիեզերական ճամփորդ:

Աղբյուր` «Ավետյաց երկիր» Կազմող՝ ԾՈՎԻՆԱՐ ՏԻՐԱՏՈՒՐՅԱՆ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Սեպտեմբերի 27 Շբ. Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին
Հաջորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Սեպտեմբերի 28 † Կիր. Գ կիր. զկնի Ս. Խաչին։ Տօն է Վարագայ Սրբոյ Խաչի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Astco masin
Քրիստոնեական

ԱՍՏԾՈ ՄԱՍԻՆ Ի՞ՆՉ ԳԻՏԵՆՔ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ

8 Փետրվարի, 2015
10
Քրիստոնեական

ՍՈՒՐԲ ՄԵՌՈՆ (Բանաստեղծություն)

17 Սեպտեմբերի, 2015
Hou goyutyan masin
Քրիստոնեական

ՀՈԳՈՒ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

18 Հունվարի, 2017
Mayr
Քրիստոնեական

Մայր հողը

14 Հուլիսի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?