Անիի Աբուղամրենց Ս. Գրիգոր եկեղեցի (նկարներ)

ԱԲՈՒՂԱՄՐԵՆՑ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ ԱՆԻԻ, գտնվում է քաղաքի հյուսիս-արևմտյան մասում: Եղել է Պահլավունիների տոհմի եկեղեցին: Կառուցվել է X դարի 2-րդ կեսին, 994-ից ոչ ուշ, իշխան Գրիգոր Պահլավունու պատվերով: Իր հորինվածքով հարում է VII դարի բազմաբսիդ եկեղեցիների տիպին: Շենքը ներքուստ բոլորաձև է, վերսլաց, մասամբ սվաղված, ունի վեց աբսիդ, բեմի երկու կողմերում` փոքրիկ ավանդատներ: Գմբեթը կրում են աբսիդների միջև դուրս շեշտված որմերը, որոնց հպված են որմնակամարներով ավարտվող կիսասյուներ: Եկեղեցին արտաքուստ բազմանիստ է. միջաբսիդային նիստերը ջլատված են եռանկյունաձև խորշերով: Ունի վեց նեղլիկ լուսամուտներ, որոնք եզերված են երկուական որմնասյուներով: Հարավ-արևմտյան կողմում բացվող մուտքը կամարակապ է: Որմնակամարաշարով շրջառված կլոր թմբուկի վրա բացվում են ոլորուն սյունակամարներով եզերված 12 լուսամուտներ: 1040-ին Աբուղամրի թոռ, Գրիգոր Պահլավունու որդի Աբլղարիբ մարզպանը եկեղեցու հյուսիսային կողմում կառուցել է Աբուղամրենց տոհմական դամբարանը` Ս. Ստեփանոս և Ս. Քրիստափոր մատուռներով:

33450549

10622641

45687636

47791027