Այլևս չեմ կարող… (Առակ)

Մի մարդ խելակորույս արագությամբ մոտենում է ծովափին գտնվող մի բարձրաբերձ ժայռի գագաթին` ինքն իրեն ասելով.
-Այլևս չեմ կարող…, այլևս չեմ կարող ապրել մեղքերի բեռից ու ծանրությունից ու այսքան անհաջողություններից…
Ժայռի գագաթին տեսնում է Հիսուսին փոքրիկ քարեր նետելիս ծովի մեջ:
Մարդը, հետաքրքությունից դրդված, հարցնում է.
-Նախքան ինձ ցած նետելը այս ժայռից, Տեր Հիսուս, կուզենայի իմանալ, թե ի՞նչու ես քարեր նետում ծովի մեջ:
Հիսուս պատասխանում է.
-Ցանկանում եմ ծովը քարերով լցնել և ժայռին հավասար դարձնել, որպեսզի չկարողանաս քեզ ցած նետել այստեղից:
Մարդն ասում է.
-Բայց, Տեր, Դու ամենակարող և իմաստություն պարգևողն ես, մի քանի վայրկյանում կարող ես ծովը ցամաքեցնել և ժայռին հավասար դարձնել, իսկ այսպես հազար տարի էլ անցի, փոքրիկ քարերով ծովը նույնիսկ չի ծածկվի…:
Հիսուս պատասխանում է.
-Ահա այդպես էլ Աստծո սերը, ներողամտությունը, ողորմությունը և փրկությունը այնքան անսահման են, որ մեղքերդ չեն կարող ծածկել Իմ ներողամտությունը և փրկության անսահմանությունը և քեզ փրկել ու կյանք պարգևել…
Մարդը լռելյայն գլուխը կախում է և հեռանում….
Հեղինակ` Հովհաննես սարկավագ Մանուկյան