Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 30 Եշ․ ԱԿ. Սրբոյն Յովհաննու Ոսկեբերան հայրապետին
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 28 Գշ. ԴԿ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 25 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Vrdanes eps
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Աղանդներ > Աղանդավորությունը և փողոցային արատավոր բարքերը` որպես պաշտպանունակության սպառնալիք
Աղանդներ

Աղանդավորությունը և փողոցային արատավոր բարքերը` որպես պաշտպանունակության սպառնալիք

Published 1 Մայիսի, 2014
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Կրոնական անվտանգության ապահովումն ազգային անվտանգության հիմնարար արժեքներից է, որն ուղղված է ազգի հոգևոր անվտանգության ապահովմանը, ազգային և համամարդկային արժեքների վրա խարսխված անհատի ձևավորմանը և բնականոն զարգացման նախադրյալների ստեղծմանը, ինչպես նաև հոգևոր արժեքները ոտնահարող, աղճատող և անհատի ինքնության ու լինելիության հիմքերը խարխլող սպառնալիքների չեզոքացմանը:
Հայ ժողովուրդն ու Հայաստանյայց Եկեղեցին դարեր շարունակ մաքառել են՝ պահպանելու իրենց ուրույ նհոգևոր-մշակութային ժառանգությունը, ունեն կրոնական բազմազանությունն ու հանդուրժողականությունը հարգելու հարուստ և պատմական փորձառություն:
Մեզանում նաև կարևորվել է ճշմարիտ հոգևոր արժեքների պահպանության և մարդկային կյանքում դրանց ամրապնդման համար քույր Եկեղեցիների և այլ կրոնների ներկայացուցիչների հետ միասնաբար հանդես գալու հրամայականը, հարգվել են հարևան ժողովուրդների մշակութային-հոգևոր յուրահատկություններն ու ազատությունները:
Հայոց Եկեղեցու համար թիրախ է եղել մարդկության ընդհանուր թշնամու` մեղքի դեմ պայքարը, երբ հասարակության մեջ գերիշխել է կրոնական անհանդուրժողականությունը, մշակութային-կրոնական թշնամանքը, մարդ անհատի իրավունքների ոտնահարումն ու բռնացումը, հանրային կյանքի բարօր ու աստվածահաճո ընթացքի խաթարումը:
Այսօր ամբողջ աշխարհում գործող քայքայիչ աղանդավորական կառույցները, հակակրոնական կազմակերպությունները, սոցիալական խմբերնիրենց գործունեությամբ մեծ վտանգ են ներկայացնում յուրաքանչյուր պետության կրոնական անվտանգությանը, պետականությանը: Յուրաքանչյուր աղանդ, իբրև հոգևոր կառույց, շատ հեռու է իր աստվածճանաչողության ճանապարհից, որովհետև ժամանակակից աղանդների գերակշիռ մասն իր գաղափարախոսության հենքում դնում է ամբոջատիրությունը, որը մասնավորապես ուղղված է գլոբալիզացիայի արհեստական տարածմանը, ինչը, բնականաբար, իր ազդեցությունն է ունենում ազգային ավանդական մտածողության վրա և սպառնում դրա բնականոն առաջընթացին:
Աղանդներից դուրս նաև գործում են, որոշակի հակակրոնական կազմակերպություններ, սոցիալական խմբեր, որոնք ևս վտանգ են ներկայացնում: Այս կազմակերպություների թվին են պատկանում Էմոները, Գոթերը, Սատանիստները, Հակաքրիստոսները: Սրանց մեծ մասը վտանգ է ներկայացնում մասնավորապես զորամասերում գործելու դեպքում, որովհետև թերագնահատում է կյանքը: Նրանց գաղափարախոսության բարձրակետը ինքնասպանության հանգելն է: Պետք է արձանագրել, որ այսպիսի կազմակերպության դրսևորումերը շատ ավելի վարակիչ են` միմյանց փոխանցվելու վտանգով լի: Քարոզչության առանցքն այլասերումն է և սանձարձակ կյանքը, ինչը նաև լայնորեն քարոզվում է հեռուստատեսությամբ և համացանցով:
Շատ վտանգավոր են նաև աթեիստական գաղափարը տարածող անձինք, ովքերմիշտ, որպես կանոն, աչքի են ընկնումիրենց հակաեկեղեցական հայացքներով և իրենց անվանում են աթեիստներ` անհավատներ: Իրենց գործունեությամբ դրսևորվում են ոչիբրև կազմակերպություններ, այլ անհատներ:
Կայունությունն ու միասնությունը ցանկացած պետության ու պետականության հիմքն են, առաջընթացի գրավականը: Այս զույգ իրողությունները մեզանում ավանդաբար սնվել են քրիստոնեության ակունքից, որը, որպես պետական կրոն, ավելի քան 1700 տարի ապահովել է մեր երկրի միատարրությունը, դարձել հասարակության համար համընդհանուր ընդունելի վարքուբարքի չափանիշ: Հեռանալով այս մաքրամաքուր ակունքից` այսօր ականատես ենք կրոնական այն խայտաբղետությանը, որ առկա է մեր երկրում և միանգամայն ցանկալի է մեր երկրի բացահայտ ու դիմակավորված թշնամիներին: Սերմանելով,իբր, դավանանքի ու խղճի ազատության բազմադեմ գաղափարներ`մեր Եկեղեցու վարդապետությանն անտեղյակ հայորդիներից մեր ՙբարեկամները՚ կռում են մեր Եկեղեցուու պետության անկեղծ թշնամիներ, որ ցանկացած պահի պատրաստ կլինեն կատարելու իրենց իսկական տերերի հրահանգները: Այս գործին լծված մարդկանց մասին է մեր Տերն ասում, որ արտում սերմանված բարի սերմի վրա որոմ ցանողները գիշերով են գործում (հմմտ. Մատթ. ԺԳ 25):
Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ այս ճանապարհն ընտրած մարդը, ըստ մեր Տիրոջ նախազգուշացման, կանգնում է ոչ միայն մարմնապես`որպես հայ իր գոյությունը խաթարելու, այլև իր հոգին կորցնելու, գեհենի կրակին մատնելու վտանգի առաջ (հմմտ. Մատթ. Ժ 28): Բանակը այս զույգ ախտերից զերծ պահելու համար պետք է հետամուտ լինենք, որպեսզի առավել համախմբված, միասնական ու միակամ աշխատանք կատարենք, սեփական եկեղեցու հոգևոր գիտելիքներն ամրապնդենք:
Բանակը հասարակության ամենակարևոր օղակներից մեկն է, որի անաղարտությունը գրավական կլինի այս նույն նախանձախնդրությամբ պայքարն ավելի լայն դաշտ տեղափոխելու: Վատ ընկերներն ապականում են լավ բարքերը (Ա Կորնթ. ԺԵ 33),- ասում է Պողոս առաքյալը: Եթե կարողանանք վատ, որոմնացան ընկերներից զերծ պահել բանակի շարքերը, ավելին`հոգևոր զենքերով զինած հայրենանվեր մարտիկներ վերադարձնենք հասարակությանը, այս տղաները կկարողանան վերափոխել նաև իրենց միջավայրը քրիստոնեավայել կենցաղավարությամբ ու եկեղեցանվեր գործունեությամբ` պտղաբերելով մեկի դիմաց` երեսուն, մեկի դիմաց` վաթսուն և մեկի դիմաց` հարյուր (հմմտ. Մարկ. Դ 20):
Ուստի անհրաժեշտ է քրիստոնեական արժեքների համոզված կրող լինել` որպես ՙաշխարհի լույսը՚ (Մատթ. Ե 14)` տիրավանդ պատգամով կարողանալու համար ազդել ու սրբել անգամ վատ ընկերների հասարակությունը: Չպիտի մոռանանք, որ ամեն ինչ խարսխվում է բարենպաստ նախադրյալների վրա, որոնք մասամբ հնարավոր է կառավարել և ուղղորդել, ապահովել ցանկալի զարգացում: Քրիստոնեական-բարոյական արժեքների սերմանման լավագույն ճանապարհը մերիսկ օրինակը պիտի լինի: Հաջողության ճանապարհը համբերատարությունն է, ազգային-ավանդական արժեքների, ազգային-հոգևոր մշակույթի ոլորտներում հետաքրքրասիրության քաջալերումը, քրիստոնեական արժեհամակարգի յուրացումը` կանխելով վակուումը լցնելու փողոցային բարքերի միտումը:Այսօր սերիալներն ու հոլովակների էժանագին պահանջարկ բավարարող ժամանցի ինստիտուտն են բռնել ճաշակ ձևավորող ուկրթող և ժամանակի փորձությունն անցած ավանդական արժեքների տեղը; Ուրեմն չհապաղենք լրացնելու այս բացը, հակառակ դեպքում տրամագծորեն հակառակ արդյունք կունենանք: Այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններում հիշյալ արժեքների սերմանման ամենակարևոր դաշտերից մեկը մնում է բանակը: Բարոյական արժեքների կրող անհատի հոգեկերտվածքը պիտի ձևավորվի, իսկ միտքը կրթվի ազգային ուհոգևոր տարրերի համադրությամբ: Մեր բոլոր պատերազմները եղել են ՙվասն հաւատոյ եւ վասն հայրենեաց՚, և հայի հայրենիքը երկու թև ունի` նյութական ուհոգևոր` երկիրնու Եկեղեցին: Մեր երկիրը նախ և առաջ մեր նախնիների սրբազան ավանդն է, որի ամեն մի քիլն ու թիզը անձրևից առավել մեր նախնյաց արյունով ու քրտինքով է ոռոգվել, աստվածապարգև գանձ է, հանուն որի մեր նախնիները չեն երկմտել իրենց կյանքը տալ: Մեզ համար երկրավոր հայրենիքն անգամ հոգևոր է, որովհետև մեր արյունռուշտ հարևանները երբեքչեն կարողացել այն մերսրտից հանել` նույնիսկ գրավելու, մասնատելու, թալանելու ու բզկտելու, մինչև իսկ ցեղասպանելու ու հայրենազրկելու գնով: Մեր տեսակը բարոյական ոստիկանության կարիք չի ունեցել և չունի: Քա°վ լիցի:

Հայ քրիստոնյայի շարժիչ ուժը միշտ եղել են ազատ մտածելու ու գործելու կարողությունը և պատասխանատվության գիտակցությունը: Այսօր է ժամանակը կրթելու և կերտելու մեր երկրի ապագա զինվորին ու վաղվա օրինակելի քաղաքացուն: Թույլ չտանք, որ իբր մեր բազմազբաղության պատճառաբանությամբ փողոցը զբաղվի նրանց դաստիարակությամբ: «Վատ ընկերներն ապականում են լավ բարքերը»,- դարձյալ հիշենքՊողոս առաքյալի խոսքը (Ա Կորնթ. ԺԵ 33): Ի վերջո, պիտի գիտակցենք, որ փողոցային բարքերը ձևավորվում են վատ օրինակ տալու, մեր անտարբերության, գիտակցաբար բարձիթողի վիճակ ստեղծելու կամ էլ «մեծ մանրուքներն» անտեսելու արդյունքում: Հայոց Եկեղեցին այսօր էլ շարունակում է ընթանալ մշտապես իր առաքելությունն իրականացնելով` ի խնդիր հասարակաց բարօրության ու մարդկային աստվածատուր կերպարի պահպանման: Հասարակությունն այսօր Հայաստանում պիտի կարողանա, ի պետս վեհագույն նպատակների, ճիշտ գնահատել ու հասկանալ քրիստոնեական անանց արժեքների վրա կառուցված Հայոց հոգևոր հայրենիքի տարածական ու բովանդակային կարևորությունը մերօրյա կրոնական ազատության փորձառության կերտման գործում: Միայն համախմբվելու, առկա վիճակի համար մեղքը միմյանց վրա չգցելու և յուրաքանչյուրս մերտեղում գործելու արդյունքում հաջողությունը երաշխավորված կլինի:

ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ` Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Աղբյուր ՝armchaplain.com

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Murackanner Ծայրահեղությունները բարիք չեն բերում. ամեն ինչ չափավորության մեջ է բարի (առակ)
Հաջորդ նյութը Vazgen a Անձնավորության գաղափարի մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Orhnac yugh1
Աղանդներ

Օրհնված յուղի ու Հորդանանի ջրի խաբկանքի հետքերով

12 Հոկտեմբերի, 2017
Keghciq 1
Աղանդներ

«Մերի Քեյ» ընկերության օրհնված յուղի ու Հորդանանի ջրի խաբկանքը

2 Հոկտեմբերի, 2017
Banaki or
Աղանդներ

Հայոց բանակում ծառայության վերաբերյալ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված աղանդավորական մեղադրանքների մասին

21 Հունիսի, 2017
Hogegalstakanner kazm
Հոգևոր գրադարան

Տ. Սերոբ քհն. Ազարյան. Հոգեգալստականություն և լեզուներ խոսելու աղանդը. pdf

25 Ապրիլի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?