«Քրիստոսեն ալ հին, Մովսեսեն ալ, իմ թշվառ ազգը». Խրիմյան Հայրիկ

Xrimyan Harik1 622x660 - «Քրիստոսեն ալ հին, Մովսեսեն ալ, իմ թշվառ ազգը». Խրիմյան Հայրիկ

Գերմանացի մի հնախույզ հետաքրքրվում է հնագիտական արժեք ունեցող իրերով: Երբ Էջմիածնում նրան ներկայացնում են Խրիմյանին, վերջինս դիմում է թարգմանչին. -Ըսեք, որ ես թանկագին հնություն մը ունիմ, քանի՞ տարվան կենթադրե: -Հինգերորդ դարի,-փորձում է գուշակել հնագետը:

-Անկեց ալ հին,- հուշում է կաթողիկոսը: -Քրիստոոսի ժամանակվա: -Անկեց ալ հին: Հնախույզի աչքերը վառվում են հետաքրքրությունից, որ աստիճանաբար փոխվում է ոգևորության: -Տեսնեմ Վեհափառ, ի՞նչ է այդ թանկագին հնությունը: -Իմ ազգս է,-կշտամբող շեշտով պատասխանում է Խրիմյան Հայրիկը,- Քրիստոսեն ալ հին, Մովսեսեն ալ, իմ թշվառ ազգը: Անտեսած այս թանկագին հնությունը` հին քար մը կամ առաարկա մը փնտրելու կելլեք:

Աղբյուր՝ «Արարատ երիտասարդաց միություն»