Միշտ Աստծուն շնորհակալ եղեք. հայրերի վարքից

 Երկու եղբայրներ պարտվելով շնության ոգուց, անապատից ելան և իրենց հետ վերցնելով կանանց՝ հեռացան: Հետո զղջալով՝ ասացին միմյանց. «Ի՞նչ օգուտ մեզ դրանից, որ մենք թողեցինք հրեշտակային կարգը և ընկանք այս անմաքրության մեջ, իսկ հետո էլ պիտի ընկնենք կրակի և տանջանքների գուբը, լավ է նորից վերադառնանք անապատ»:
Վերադառնալով նրանք խնդրեցին հայրերից իրենց համար ապաշխարության կարգ սահմանեն, խոստովանելով նրանց ինչ որ գործել էին: Հայրերը նրանց մեկ տարով արգելափակեցին՝ երկուսին էլ հավասարապես տալով միայն հաց ու ջուր: Եղբայրները արտաքնապես նման էին միմյանց: Երբ լրացավ ապաշխարության ժամանակը, նրանք դուրս եկան արգելափակումից:
Հայրերը տեսան նրանցից մեկին վշտացած և լրիվ գունաթափ, իսկ մյուսին ուրախ և լուսավոր դեմքով և զարմացան այդ բանի համար, քանի որ եղբայրները կերակուր ընդունում էին հավասարապես: Ինչից ելնելով էլ հարցրեցին տրտմած եղբորը. «Ի՞նչ մտքերով էիր դու տարված քո խցում»: Նա ասաց. «Ես մտածում էի այն չարիքի մասին, որ գորշեցի, և տանջանքի, ուր ես պիտի ընկնեի և սարսափից ոսկորս մարմնիս կպավ» (Սաղմ. 101:6):
Հարցրեցին նրանք նաև մյուսին. «Իսկ դո՞ւ ինչի մասին էիր մտածում քո խցում»: Նա պատասխանեց. «Շնորհակալություն էի հայտնում Աստծուն, որ նա հանեց ինձ այս աշխարհի անմաքրությունից և գալիք տանջանքներից և ինձ վերադարձրեց այս հրեշտակային ապրելակերպին և հիշելով Աստծոուն ես ուրախանում էի»:
Ծերերն ասացին. «Երկուսի ապաշխարությունն էլ ընդունելի է Աստծու մոտ»:
Աստծուն շնորհակալ լինել, նշանակում է միշտ ուրախ և առույգ լինել:
Աստծուն շնորհակալություն հայտնելով Նրա նկատմամբ ունեցած մեր սերը ավելի է բորբոքվում:
Աստծուն շնորհակալություն հայտնել, նշանակում է երջանիկ լինել:

Աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story