Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch1
Ապրիլի 3 Աւագ Բշ. ԲՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Ապրիլի 2 † Կիր. ԱԿ. ԾԱՂԿԱԶԱՐԴ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Ապրիլի 1 Շբ. ԱՁ. Յիշատակ Յարութեան Ղազարու
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 30 Եշ. ԴՁ. ԼԹ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 29 Դշ. ԳԿ. ԼԸ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Palegchyan vecher
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընդհանուր եկեղեցու պատմություն > Պալեգյան վեճերն Օգոստինոսի շնորհաց վարդապետության մասին մինչև 5-րդ դարի վերջ և նրանց նշանակությունը արևմտյան եկեղեցու կյանքում
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Պալեգյան վեճերն Օգոստինոսի շնորհաց վարդապետության մասին մինչև 5-րդ դարի վերջ և նրանց նշանակությունը արևմտյան եկեղեցու կյանքում

Published 13 Հոկտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

-Այն ժամանակ, երբ Օգոստինոս կազմակերպում էր քրիստոնէութեան նոր ըմբռնողութիւնը, նրան աստուածաբանական դրոշմ տալով, զարգացման ծայրագոյն աստիճանին հասաւ նաև հին եկեղեցու բարոյական րացիոնալիզմը որը արևմուտքում շատ տարածուած էր՝ միացած հանրամատչելի փիլիսոփայութեան հետ: Բրիտանական ճգնաւոր Պելագիոսը Հռովմի փչացած համայնքին դէպի ասկետական բարոյականութիւն հրաւիրեց, շեշտելով իւր քարոզների մէջ առանձնապէս, որ միանգամայն սխալ է նրանց յենուելը մարմնի թուլութեան ու աստուածային պատուիրանների դժուարութեան վրայ, որ ընդհակառակը լուրջ կամքը կարող է մարդուն անպայման կերպով հեռու պահել մեղքից: Պելագիոսի գաղափարակից Ցելեստիոսը իսկոյն Օգոստինոսի «Ժառանգական մեղք»ի գաղափարի դէմ ելաւ, ցոյց տալով որ դա միայն վերև յիշուած ծուռ ու սխալ արդարացումներն յառաջ բերելուն նպաստել կարող է: Նա պնդում էր, որ մարդու հոգին ու մարմինը բոլորովին նոյն դրութիւնն ունին Ադամի յանցագործութիւններից առաջ էլ, յետոյ էլ, և կարևոր չէր համարում մանկանց համար մկրտութիւնը՝ իբրև մեղքերի թողութեան միջոց: Վերջին գաղափարի պատճառով նա 412-ին Կարթագենում, ուր երէցի տեղ էր ուզում ստանալ, արտաքսուեց եկեղեցուց. յետոյ նա իւր ուզած երէցի տեղն ստացաւ Եփեսոսում: Ընդհակառակը Պելագիոսը, որ այդ միջոցին արևելք էր անցել, 415-ին Դիոսպոլսի (Պաղեստին) մի ժողովում բոլորովին ուղղափառ դուրս եկաւ. բայց արևելքում մերժուած մնացին Ցելեստիոսի այն մտքերը, որ Պելագիոսն էլ չէր ընդունում, որովհետև այստեղ Ադամի յանցագործութեան հետևանքն էին համարում գոնէ մահուան ճակատագիրն ու կամքի թուլանալը բարին գործելու: Սակայն ուրիշ էր դրութիւնը արևմուտքում: Հռովմի եպիսկոպոս Իննոկենտիանոսը (401-417) այստեղ զգուշաբար անցել էր Աֆրիկացւոց կողմը. նրա յաջորդ Ցոսիմոսը սկզբում Պելագիոսի ու Ցելեստիոսի կողմն էր, բայց Աֆրիկայի եկեղեցու անյողդյողդութիւնն ու նրա դուրս բերած կայսերական վճիռները Պելագիոսի և Ցելեստիոսի դէմ, ստիպեցին նրան վերջապէս ընդունելու վերջինիս եկեղեցուց մերժուած լինելը և ճանաչելու, որ ճշմարիտ է ժառանգական մեղքի և արդարացուցիչ շնորհքի վարդապետութիւնը: Ամբողջ արևմուտքում միայն Էկլանումի եպիսկոպոս Յուլիանն էր, որ հակառակ մնաց Օգոստինոսի վարդապետութեանը: Նա քանդեց Պելագիոսի գաղափարների ճգնաւորութեան հետ ունեցած կապը և մի կատարեալ րացիոնալական սիստեմ կազմեց նոցանից: Սակայն եկեղեցական կռիւը արդէն վերջացած էր: Պելագեանների առաջնորդները արևելքում միացան Թէոդոր Մոպսուեստացու, յետագայում Կ.Պօլսի եպիսկոպոս Նեստորի հետ, խառնուեցին Նեստորեան վէճերի մէջ և այդ պատճառով էլ նզովուեցին իրենց վարդապետութեան հետ միասին 431-ի Եփեսոսի ժողովում:
Սակայն Պելագեան վարդապետութեան մերժումը դեռ ևս ամենևին Օգոստինոսի գաղափարների քաղաքացիութիւն ստանալը չէր նշանակում: Կամքի բոլորովին անազատութեան ու կրաւորականութեան, միայն մարդկանց որոշ նախասահմանեալ քանակութեան փրկութեան վարդապետութիւնները հակառակ էին բնական զգացմունքին և արևմուտքի աւելի տարածուած աւանդութիւններին: Նոքա ամեն բարոյական ձգտման, գլխաւորապէս ճգնական ձգտումների և հակումների վերջն էին նշանակում: Այդ պատճառով էլ դեռ Օգոստինոսի կենդանութեան ժամանակ մի հակառակութիւն սկսուեց նրա վարդապետութեան դէմ վանականութեան կողմից:
Գլխաւորապէս հարաւային Գաղղիական վանքերն էին, ինչպէս օրինակ Մասսիլիա, Լերինում, որոնք հանդէս եկան ընդդէմ Օգոստինոսի վարդապետութեան, յանձին իրենց նշանաւոր ներկայացուցիչների, որպիսիք էին Յովհաննէս Կասսիանոս և Վինցենց Լերինումցին (428/29): Կասսիանը համաձայն է Օգոստինոսի հետ, որ մեղքի և մահուան ճակատագիրը Ադամի անկման պատճառով է տիրել մարդկութեանը և ընդունում է, հակառակ Պելագիոսի վարդապետութեան, որ պէտք է մի ներքին ազդեցութիւն, մի շնորհք կամքը դէպի բարին առաջնորդելու համար: Բայց նա համաձայն չէ, որ դրանով ընդհանրապէս հերքւում է կամքի ազատութիւնը շնորհն ընդունելու և սիրելու կամ այն արհամարհելու: Կամքը Ադամի անկմամբ միայն հիւանդ է և թոյլ, բայց նա այնուամենայնիւ դեռ ևս կարողութիւն ունի ո՛չ միայն գործակցելու շնորհքին, այլ և շատ անգամ (օրինակ Զաքէոսի, խաչեցեալ աւազակի դէպքերում) գործի գլուխն անցնելու և գործն սկսելու: Այս, Օգոստինոսի հակառակ ուղղութիւնը չի կամենում նաև ընդունել, որ մարդկութեան միայն մի նախասահմանեալ մասն պիտի արժանանայ Աստուծոյ շնորհքին.-ընդհակառակը պահանջում է, որ շնորհը լինի ընդհանրական, իսկ նախասահմանութիւնը հիմնուած լինի մարդու բռնելիք դիրքի վրայ: Այսպիսով վերացւում էր ի հարկէ Օգոստինոսի անտանելի տեսութիւնը շնորհաց և կամքի յարաբերութեան մասին և մարդը կրկին պատասխանատու էր դառնում Աստուծոյ առաջ իւր գործերի համար. բայց դրանով վերանում էր նաև այն կրօանական չափը, որով քրիստոնեան ըստ Օգոստինոսի իրեն պիտի չափէր: Լերինումցի Վինցենցը (434-ին) նորութիւն էր համարում Օգոստինոսի վարդապետութիւնը եկեղեցու մէջ և իբրև այդպիսի դատապարտելի, որովհետև Ս.Գրքի հետ միասին հաւատոյ աղբիւր է նաև եկեղեցու աւանդութիւնը, որին հակառակ է Օգոստինոսի վարդապետութիւնը: Թէև Օգոստինոսը դեռ իւր կենդանութեան ժամանակ այս երկուսին էլ պատասխանեց, բայց նրա վերահաս մահից յետոյ իւր վարդապետութեան պաշտպանութիւնը այնպսի մարդկանց մնաց, որոնց համար այն ո՛չ թէ մի ներքին կռուով ու կրօնական փորձառութեամբ ձեռք բերած հաւատ էր, այլ մի աստուածաբանական դրութիւն: Այդպիսի պաշտպան էր Օգոստինոսի գաղափարների օրինակ Աքուիտանացի ճգնաւոր Պրոսպերը, որը չնայելով իւր բոլոր եռանդին ու բազմաթիւ գրագրութիւններին, չկարողացաւ յաղթող հանդիսացնել իւր պաշտպանած վարդապետութիւնը: Ընդհակառակը հարաւային Գաղղիայում, որն Աֆրիկայի եկեղեցու աւերումից յետոյ վանդալների ձեռքով, արևմուտքի եկեղեցական գրականական կենդրոնն էր, իշխող մնաց Մասսիլիացիների վարդապետութիւնը, որոնք միջին դարում միայն Սեմիպելագեաններ (կէս պելագեաններ) անունն ստացան: Միայն դրանով կարելի է բացատրել, որ յետագայում, երբ 50 տարի չանցած նոյն խնդիրները եկեղեցական վճռի էին սպասում. շատ Գալլիական ժողովներ խիստ Օգոստինականութիւնը դատապարտեցին, այն ինչ բացարձակ Սեմիպելագեան ուղղութիւնը իւր պաշտօնական ընդունելութիւնը գտաւ յանձին նախկին Լերինումցի, Րէյի եպիսկոպոս Փաւստոսի, († 495 մօտ.) որ շատ աւելի էր մօտեցել Պելագիոսի վարդապետութեան, քան թէ Կասսիանը:
Մի խոսքով՝ Օգոստինոսի միայն այն կրօնական աստուածաբանական գաղափարները անմիջապէս ազդեցութիւն ձեռք բերին, որոնք հին արևմտեան բարեպաշտութեան հետ կապուած էին որ և է կերպով. այդպէս՝ շնորհաց անհրաժեշտութիւնը վերածնութեան, բարի գործերի և փրկութեան համար. մկրտութեան շնորհատու զօրութիւնը, եկեղեցու նշանակութիւնն իբրև շնորհաց և դաստիարակչական մի հաստատութիւն, որն ունի ամենաբարձր հեղինակութիւն և շնորհը բաշխելու բոլոր միջոցները. և վերջապէս՝ եկեղեցու գաղափարը իբրև աստուածային մեծ համայնք, որին վիճակուած է իշխանութիւն երկրիս վերայ: Օգոստինոսի անհուն գաղափարների մի մասն են սոքա, բայց սոցա ընդունելութիւնն էլ արդէն մի մեծ յառաջադիմութիւն էր: Հռովմի Գելազիոս I. եպիսկոպոսը 496-ին, իբրև եկեղեցու աւանդութեան անմիջական պաշտպան, Օգոստինոսին հռչակեց եկեղեցու վարդապետ, իսկ Կասսիանի և Փաւստոսի գրուածքներն ապոկրիֆ համարեց: Այսպիսով արևմուտքը ընդունեց Օգոստինոսին և նրա շնորհն էլ դարձաւ բոլոր ապագայ շարժումների կենդրոնատեղին:

ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Maruta Երանելի Մարութայի վարքի պատմությունը
Հաջորդ նյութը Varq srboc123 Արեթուսի եպիսկոպոս սուրբ Մարկոսի, Կյուրեղ սարկավագի և նրանց հետ նահատակվածների մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Tangaranneri dramashnorh 6
Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը (նկարներ)
Նորություններ
Iraqi barekamakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Kargaluyc hogevorakan
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Ուդիներ. պատմական ակնարկ

11 Դեկտեմբերի, 2020
Ariosakanutyun
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Արիոսական վեճի սկզբնավորությունը

3 Հոկտեմբերի, 2018
Musulmanutyan chuxery1 e1479281486887
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Մուսուլմանության ճյուղերը

16 Նոյեմբերի, 2016
Anapatakanutyun
Ընդհանուր եկեղեցու պատմություն

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ

6 Նոյեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?