Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch1
Ապրիլի 3 Աւագ Բշ. ԲՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Ապրիլի 2 † Կիր. ԱԿ. ԾԱՂԿԱԶԱՐԴ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Ապրիլի 1 Շբ. ԱՁ. Յիշատակ Յարութեան Ղազարու
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 30 Եշ. ԴՁ. ԼԹ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 29 Դշ. ԳԿ. ԼԸ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ի՞նչ ենք հասկանում՝ եկեղեցի ասելով
Քրիստոնեական

Ի՞նչ ենք հասկանում՝ եկեղեցի ասելով

Published 5 Հուլիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 10 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ի՞նչ ես հասկանում՝ եկեղեցի ասելով։
– Հասկանում եմ այն տեղը, որտեղ հավաքվում են հավատացյալները և աղոթում։ Սրա համար է, որ եկեղեցին կոչվում է նաև աղոթքի տուն, աղոթավայր։
Ինչպե՞ս է սահմանում Եկեղեցին Պողոս առաքյալը։
– Իր Տիմոթէոս աշակերտին նա գրում է. «Քեզ գրում եմ սա, քանզի հույս ունեմ շուտով գալ։ Իսկ եթե ուշանամ, որպեսզի գիտենաս, թե ինչպես պետք է շրջել Աստուծո տան մեջ, որ կենդանի Աստուծո Եկեղեցին է՝ ճշմարտության սյունը և հաստատությունը [Ա Տիմոթ Գ 14 -15]։
Ուրեմն, Եկեղեցին միայն շենք չէ՞։

 – Անշուշտ. Եկեղեցի է նաև հավատացյալ ժողովուրդը, որովհետև մեր Տերն ասաց. «Ուր որ երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, Ես այնտեղ՝ նրանց մեջ եմ» [Մատթ. ԺԸ 20]։ Սրա համար էլ սուրբ Սահակ հայրապետն այսպես է սահմանում Եկեղեցին. «Աստուծո պատվիրանները մեզ չեն ասում, թե քարերից և փայտերից շինվածքն է Եկեղեցին, այլ հաստատուն վեմի վրա հավատքով շինված մարդկային ցեղը։ Ուրեմն, Եկեղեցին ճշմարիտ հավատքն է, որ հավաքում է մեզ մեկտեղ՝ ճանաչելու համար Աստուծո Որդուն»։ Նույն հայրապետը, շեշտելով անբիծ հավատքի կարևորությունը, ասում է. «Իսկապես այս է Քրիստոսի հավատացյալների մայր Եկեղեցին։ Միայն թե աներկմիտ պահենք այդ հավատքը, որով բանավոր և մտավոր Եկեղեցի շինվեցինք առաքյալների և մարգարեների հիման վրա»։

Հավատամքի մեջ ի՞նչ ստորոգելիներով կամ նշաններով է նկարագրված Եկեղեցին։

 – «Հաւատամք և ի մի միայն Ընդհանրական և Առաքելական Սուրբ Եկեղեցի»։ Այսինքն՝ քրիստոնեական Եկեղեցին մի է՝ Հավատամք նշանակում է հավատում ենք: Այն արտասանվում է Սբ. պատարագի ժամանակ և եկեղեցու դավանանքի բանաձևումն է: Այսինքն միություն է, և այդ մի Եկեղեցին Ընդհանրական է, Առաքելական և Սուրբ։
Հավատամքի հատկապես այս հատվածն են խախտում մեզանում տարածված բոլոր աղանդները (Ավետարանականեր, Կյանքի խոսք, Հիսունականեր, Հոգեգալստականներ Եհեվայի վկաներ և այլն)
Կարո՞ղ ես բացատրել այդ ստորոգելիների իմաստը։
– Այո՜. մի է Քրիստոս, հետևաբար մի է Քրիստոսի հավատացյալների հավատքը։ Սրա համար մի է Եկեղեցին, որ կազմված է աշխարհի բոլոր քրիստոնյա հավատացյալներից։ Ուրիշ խոսքով, այլևայլ Եկեղեցիներ (ուշադրություն խոսքը ուղղափառ դավանության մասին է) չկան, և պետք չէ, որ լինեն, քանի որ մի է Քրիստոս, մի է հավատքը, և մի է այդ հավատքի վրա շինված Եկեղեցին։ Գրիգոր Տաթևացին ասում է. «Մի՜ կոչի Եկեղեցի ոչ տեղեաւ, այլ միով հաւատով և յուսով կոչմանն» («Գիրք հարցմանց», էջ 533)։ Եկեղեցին մի է կոչվում ոչ թե տեղով, այլ միով հավատով և կոչման հույսով:
Այդ մի Եկեղեցին Ընդհանրական է կամ Կաթողիկե (ուղղափառ) այսինքն՝ այս աշխարհում սփռված քրիստոնեական Եկեղեցին կազմվում է քրիստոնյա հավատացյալներից՝ առանց ցեղի և լեզվի խտրության։
Այդ մի և Ընդհանրական Եկեղեցին Առաքելական է, որովհետև բոլոր առաքյալները Տեր Հիսուս Քրիստոսի հրամանով գնացին ամեն կողմ՝ քարոզելու բոլոր ազգերին, նրանց Ավետարանի աշակերտ դարձնելու և մկրտելու հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո։
Այդ մի, Ընդհանրական և Առաքելական Եկեղեցին Սուրբ է, որովհետև Ինքը՝ Տեր Հիսուս Քրիստոս, սուրբ է. սուրբ է նաև հավատքը, որի վրա հիմնված է Եկեղեցին։
Սուրբ Սահակ հայրապետն ասում է. «Մենք սովորեցինք սրան ասել Կաթողիկե Առաքելական Եկեղեցի, որովհետև ամբողջ աշխարհում Քրիստոսին հավատացողները Եկեղեցի են հորջորջվում՝ համաձայն առաքյալներին տրված տերունական հրամանի, թէ՝ «Գնացե՜ք բոլոր երկրները, աշակե՜րտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտեցե՜ք նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՜ք նրանց պահել, ինչ որ պատվիրեցի ձեզ» (Սոփերք, Բ, էջ 100-105)։
Ուրեմն, ինչո՞ւ այլևայլ Եկեղեցիներ կան։
– Այլևայլ ասելով՝ պետք է հասկանալ ոչ թե իրար հակառակ, այլ հարանուն Եկեղեցիներ, որոնք ներկայացնում են քրիստոնեական մի Եկեղեցին։ Ուրիշ խոսքով, քրիստոնեական մի Եկեղեցին զանազան ճյուղավորումներ ունի՝ իբրև տրամաբանական հետևանք երկրների, միջավայրերի և լեզուների տարբերության։
 Ուրեմն, իսկապես մի՞ են հարանուն Եկեղեցիները։
– Այո՜, Քրիստոսի Եկեղեցին մի է. սա անվիճելի է։ Հարանուն Եկեղեցիներն էլ, լինելով հանդերձ մի Եկեղեցու մասերը,  յուրաքանչյուրն իր սեփական գծերն ունի, որոնք նվիրագործվել են դարերի ընթացքում։ Այս սեփական գծերը երկրորդական են Եկեղեցու և հավատքի միության սկզբունքի նկատմամբ։
 Բայց չէ՞ որ այս երկրորդական կետերը վեճի և բաժանման տեղիք են տվել։
– Այո՜, սա պատմական իրականություն է, և շատ ցավալի է, որ Քրիստոսի մի Եկեղեցու մեջ տեղի են ունեցել վեճեր ու բաժանումներ. բայց իրականություն է նաև, որ նույն այդ վեճերն ու բաժանումներն են քրիստոնեության ծավալման պատճառ դարձել, որովհետև հարանվանությունները (ոչ աղանդները) բազմացել և տարածվել են աշխարհի բոլոր կողմերում։ Սրանից զատ, հարանուն Եկեղեցիներն ազգային նկարագիր են ստացել, և այդ կերպով էլ Քրիստոսի մի Եկեղեցին պահպանվել և բարգավաճել է աշխարհի տարբեր անկյուններում։
 Հնարավոր չէ՞ր, որ այս բոլոր Եկեղեցիները համաձայնեին երկրորդական և երրորդական կետերում։
– Պատմական փորձառությունը ցույց է տվել, որ եթե ոչ անկարելի, ապա շատ դժվարին մի խնդիր է այդ։ Իր զուտ կրոնական և հոգևոր բարձր սկզբունքներով Եկեղեցու միությունը հազիվ տևեց մինչև Ե դարի կեսը։ Այնուհետև յուրաքանչյուր ազգի քաղաքական, հասարակական և այլ հանգամանքները, ինչպես նաև եպիսկոպոսների և իշխանների ազգային և անձնական փառասիրությունը պատճառ դարձան Եկեղեցու միության պառակտման և վեճերի ու անհամաձայնությունների շարունակության։
Սրանց վրա չպնդելու և հարանուն Եկեղեցիներում սեր ու միաբանություն հաստատելու համար սուրբ 0գոստինոսն (354-430) ասել է. միություն՝ կարևոր բաներում, ազատություն՝ երկրորդականներում, սեր՝ ամեն ինչում։
Ուրեմն, որո՞նք են այն կարևոր կետերը, որոնցով միություն է հաստատվում հարանուն Եկեղեցիների միջև։
– Այն բոլոր կետերը, որ բանաձևված են Հավատամքում։ Այս կետերից ոմանց մասին տրված դավանաբանական ուրույն բացատրությունները, ինչպես նաև ծեսերի և վարչական կամ նվիրապետական դրության տարբերություններն են, որ Եկեղեցիների միջև բաժանություն են առաջացրել։
Սերը, որ լրումն է բոլոր օրենքների, ցանկալի է, որ տիրի բոլոր հարանուն Եկեղեցիների միջև և ամեն օր զորանա Քրիստոսի Եկեղեցում, որպեսզի իրագործվի մի Հովվի և մի հոտի տեսիլքը [տե՜ս Հովհ. Ժ 16]։
 Ինչպիսի՞ն պետք է լինի մեր դիրքը հարանուն Եկեղեցիների հանդեպ։
– Կատարելապես հարգալից։ Քրիստոնեական ոգուն բոլորովին հակառակ է այս կամ այն Եկեղեցին արհամարհելը՝ այնպես կարծելով, թե միայն իրենց Եկեղեցին է ճշմարիտը։ Հարանուն Եկեղեցիների անդամները հավատացյալի իրենց կյանքով պիտի ցույց տան, թե իրենց Եկեղեցիներն ինչ հաջողութեամբ են դաստիարակել իրենց ժողովրդին Հիսուս Քրիստոսի Ավետարանի ոգով և առաքելական շնչով։ Այսուհանդերձ, յուրաքանչյուր մարդ, հարգելով հանդերձ ուրիշ Եկեղեցիները, պարտավոր է ամեն գնով հավատարիմ մնալ իր ազգային Եկեղեցուն՝ Հայ Առաքելական Ս. Եկեղեցուն Եվ որպես հավատացյալ իր հավատարմությունը պիտի ցույց տա իր կյանքով և աշխատի իր Եկեղեցու բարեկարգության ու պայծառության համար բոլոր միջոցներով և զոհողություններով, որչափ ներում են իր բարոյական և նյութական կարողությունները։

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ
Ի՞նչ է նշանակում Հայաստանյայց Եկեղեցի։
– Հայաստանյայց Եկեղեցի նշանակում է հայաստանցիների Եկեղեցի, այսինքն՝ հայ ազգի կամ հայ ժողովրդի Եկեղեցի։ Ահա թե ինչու կոչվում է նաև Հայոց Եկեղեցի, Հայ Եկեղեցի կամ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցի, քանի որ հիմնադրվել է առաքյալների կողմից ։
 Ի՞նչ է նշանակում մայր Եկեղեցի։
– Հայաստանյայց Եկեղեցին իր ժողովրդի հոգևոր մայրն է, և ժողովուրդն էլ նրա հոգևոր զավակն է։ Որովհետև Մկրտությամբ ժողովուրդը հոգևորապես ծնվում է նրա ծոցից, նրանից ստանում իր հոգևոր սնունդը և պաշտպանվում նրա հովանու տակ ընդդեմ իր հավատքի և բարոյականի թշնամիների։ Այս պատճառով ասվում է մայր Եկեղեցի։
Հայ ժողովուրդը որչա՞փ է սիրում իր մայր Եկեղեցին։
– Սկզբից ի վեր հայ ժողովուրդը ջերմորեն սիրել է իր մայր Եկեղեցին՝ նրա համար զոհելով իր ամենաթանկ բաները և, եթե հարկ է եղել, անգամ իր կյանքը։
Վարդանանց պատմիչը՝ Եղիշեն, պատմում է, որ ամբողջ ժողովուրդը՝ այր, թե կին, աղաղակում և ասում էր պարսիկներին. «Պատրա՜ստ ենք հալածվելու, մեռնելու, ամեն տեսակ նեղությունների և չարչարանքների սուրբ Եկեղեցիների համար, որ ավանդեցին մեզ մեր նախահայրերը… Որովհետև մեզ հայր ճանաչում ենք սուրբ Ավետարանը և մայր՝ Առաքելական Կաթողիկե Եկեղեցին. թող որևէ չար անջրպետ մեջ ընկնելով չբաժանի՜ մեզ սրանից»։ Եվ արդեն իսկ Վարդանանց պատերազմը մղվեց՝ պահպանելու համար սուրբ Ավետարանը և մայրենի Եկեղեցին։
Ո՞վ հիմնեց Հայաստանի Եկեղեցին։
– Ամենից առաջ՝ Թադեոս առաքյալը, Սանատրուկ թագավորի ժամանակ։ Սանատրուկը հակառակվեց Ավետարանի քարոզությանը, սակայն նրա դուստր Սանդուխտը լուսավորվեց Թադեոս առաքյալի շնչով։ Սանատրուկը շատ ճիգեր գործադրեց, որ իր դուստրն ուրանա քրիստոնեությունը, բայց՝ ապարդյուն, և իր զայրույթը հագեցնելու համար սպանել տվեց թե՜ Թադեոս առաքյալին և թե՜ Սանդուխտ կույսին։ Թադեոսից հետո Հայաստանում քարոզեց Բարդուղիմեոս առաքյալը, բայց նա էլ պետության կողմից հալածանքների հանդիպեց և նահատակվեց։ Այս պատճառով էլ քրիստոնեությունն ազատ, համարձակ և անարգել չկարողացավ տարածվել Հայաստանում։
Բայց երբ 301 թվականին սուրբ Գրիգոր Լուսավորչի առաքելությամբ ու ջանքերով և Տրդատ թագավորի պաշտպանությամբ քրիստոնեությունը Հայաստանի համար պաշտոնական կրոն հռչակվեց, Եկեղեցին արագ մեծացավ, զարգացավ և տարածվեց։
 Ո՞րն է Եկեղեցու պաշտոնը։
Եկեղեցու պաշտոնն է քրիստոնեական հավատքով դաստիարակել ժողովրդին և այդ հավատքն արտահայտել նրա կյանքում և կենցաղում։ Այս նվիրական գործը կատարելու համար Եկեղեցին պահում է Սուրբ Գիրքը իբրև գանձարան աստվածային պատգամների և պատվիրանների, պահում է Եկեղեցու ուղղափառ հայրերի գրվածքները և նրանց հեղինակությամբ, առաջնորդում ժողովրդին։ Եկեղեցին է, որ պահում է քրիստոնեական վաղեմի ավանդությունները, Եկեղեցին է, որ աստվածային պաշտամունքի պես-պես հորինվածքով, ինչպես նաև հոգևոր խոսքի կենդանի քարոզությամբ, հավատացյալների ուշադրությունը շարունակ ուղղում է դեպի կրոնի խորհուրդները և քրիստոնեական կյանքի իրողությունները։ Եկեղեցին է, որ հավատացյալների կյանքի բոլոր հանգրվաններում իր պաշտոնյաների միջոցով նրանց հետ է՝ նրանց ուրախությանն ուրախակից, նրանց վշտերին վշտակից, ուսուցչի և առաջնորդողի իր նվիրական դերում. միշտ ժողովրդի հետ է, նրա համար է և նրանով է գործում։

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը sb hovhannes mkrtich Հովհաննավանք կտարվի Սբ Հովհաննես Մկրտչի մասունքը
Հաջորդ նյութը Astvacashunch Հուլիսի 6 Շբ. Յիշատակ Տապանակին հնոյ եւ տօն նորոյս Սրբոյ Եկեղեցւոյ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Tangaranneri dramashnorh 6
Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը (նկարներ)
Նորություններ
Iraqi barekamakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Xach1
Քրիստոնեական

Խաչը քրիստոնյայի համար

16 Հունվարի, 2023
Hin nor tari
Քրիստոնեական

Հին Նոր Տարվա մասին

13 Հունվարի, 2023
Kanda6
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայում բուժումն ավարտած սերժանտ Արթուր Հովհաննիսյանին (նկարներ)

26 Դեկտեմբերի, 2022
S. Cnund 2
Քրիստոնեական

Ինչու՞ է Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Ծննդյան տոն հունվարի 6-ին նշում, այլ ոչ դեկտեմբերի 25-ին

24 Դեկտեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?