Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Kalkata 21
Մայր Աթոռը կազմակերպում է արցախցի դպրոցականների ուսումը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում
Նորություններ
Libananai socp nakharar 2
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի Հանրապետության սոցիալական հարցերի նախարարին
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 3 Գշ. ԱԿ. Սրբոցն Եւստաթէոսի եւ կնոջ նորա Թէոփիստեայ եւ երկուց որդւոցն եւ սրբոց կուսանացն Երմոնեայ եւ Նեքտարինեայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 2 Բշ. ԱՁ. Սրբոյն Դաւթի Դւնեցւոյն եւ սրբոց վկայիցն Ղամբէոսի եւ Ղամբէուհւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 1 † Կիր. ԴԿ. Գ կիր. զկնի Ս. Խաչին: Տօն է Վարագայ Սրբոյ Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Pataragi
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Պատարագի մեկնություն > Ս. Պատարագի խորհուրդը
Պատարագի մեկնություն

Ս. Պատարագի խորհուրդը

Published 3 Հուլիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Աստվածորդու Վերջին ընթրիքը դարձավ Նրա Եկեղեցին խորհրդապաշտորեն Աստծուն միացնելու տոնակատարությունը։ Տիրոջ համբարձումից հետո Նրա խոսքին հավատարիմ առաքյալների ու հավատացյալների միակ և ամենից կարևոր մտահոգությունը եղավ իրենց հանձնված աստվածային կտակի իրագործումը, որի անկյունաքարը Պատարագի խորհուրդն էր :

 Պատարագի ամենավաղ ծիսակատարությունները (որոնք հիմնականում կազմված էին Վերջին ընթրիքի արարողությունից և քրիստոնեացված սինագոգային պաշտամունքից) բանավոր էին : Սակայն դարերի ընթացքում Ընդհանրական Եկեղեցում Պատարագի բանավոր ծեսը, ապրելով իր բնական զարգացումը, կանոնական ձևի մեջ մտավ ու գրավոր տեսք ստացավ: Եվ թեև Պատարագ մատուցողները դարերի ընթացքում փոխվեցին, սակայն խորհրդի էությունը և նրա աստվածաշնչյան ճշմարտությունը մնացին անփոփոխ։
Մեր Եկեղեցու պատմության առաջին երեք դարերում Հայ Եկեղեցում կիրառված Պատարագի մասին թեև հայկական աղբյուրները լռում են, սակայն չպետք է կարծել, որ հայերն այդ ընթացքում անհաղորդ էին քրիստոնեությանը և նրա ծիսաարարողական կյանքին, քանի որ պատմական շատ տեղեկություններ և նրանցում պահպանված մանրամասներ ցույց են տալիս, որ Ա դարից սկսած մինչև 301 թվականը քրիստոնեությունը խոր արմատներ էր գցել Հայաստանում, որտեղ ձևավորվել էին համայնքներ և հիմնվել եպիսկոպոսական աթոռներ։ Ուստի շատ հավանական է, որ առաջին դարերում քրիստոնեական եկեղեցիներում կիրառություն ստացած նույնատիպ Պատարագներ կատարվեին նաև մեզանում, իսկ առավել ևս հետագա դարերում անխուսափելի էր դառնում Ընդհանրական Եկեղեցու արարողություններից օգտվելու անհրաժեշտությունը, որովհետև, ինչպես հայտնի է, թե՜ Գրիգոր Լուսավորիչը և թե՜ նրա հաջորդները երկար դարեր սերտ հարաբերությունների մեջ էին Ընդհանրական Եկեղեցու հետ, ուստի իբրև Ընդհանրական Եկեղեցու լիիրավ անդամ (արդեն Հայոց պետության կողմից պաշտոնապես ընդունված)՝ Հայ Եկեղեցին ևս, բնականաբար, պետք է ունենար միանման կառույցներով ու ծիսաարարողությամբ շարժվող եկեղեցական պաշտամունք:
Գրերի գյուտից հետո՝ հետագա դարերում, թարգմանիչները հայերենի վերածեցին աստվածպաշտական գրքեր, այդ թըվում նաև պատարագամատույցներ։ Իսկ քանի որ ժամանակի սահքի հետ պատարագամատույցները հարստացան ու ճոխացան, հետևաբար կարիք առաջացավ պարզաբանելու Պատարագի խորհուրդն ու բովանդակությունը թե՜ եկեղեցականներին և թե՜ առհասարակ հավատացյալ ժողովրդին: Ահա այս պահանջը սկիզբ դրեց պատարագամատույցների մեկնությանը: Այս իմաստով հայ եկեղեցական ծիսական գրականության մեջ մեծ է ներդրումը Խոսրով Անձևացյաց եպիսկոպոսի, ում «Պատարագի մեկնությունը», իբրև այդպիսին, մեզ հայտնի առաջին երախայրիքն է հայ մատենագրության անդաստանում: Եվ է՜լ ավելի է մեծանում Անձևացյաց եպիսկոպոսի կատարած աշխատանքի արժեքը, եթե հաշվի առնենք, որ նրա պատարագամատույցի բնագիրը հայ մատենագրության պատմության մեջ ներկայանում է իբրև հայ պատարագամատույցի առաջին լիարժեք և ամբողջական բնագիրը: Որքանով մեծ է Մանդակունու ներդրումը հայոց պատարագամատույցի ճոխացման և հարստացման գործում, այնքանով էլ մեծ է Անձևացու դերը հայոց պատարագամատույցի մեկնության գործում: Վերջինիս վառ ապացույցներ կարող են ծառայել թե՜ Հովհաննես Արճիշեցու և թե՜ Մովսես Երզնկացու աշխատությունները, որոնց վրա խիստ զգացվում է Խոսրով եպիսկոպոսի ազդեցությունը:

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը hunahromeakan ashxarh Հունահռոմեական աշխարհը. Ընդհանուր եկեղեցու պատմություն
Հաջորդ նյութը sb hovhannes mkrtich Հովհաննավանք կտարվի Սբ Հովհաննես Մկրտչի մասունքը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Kalkata 21
Մայր Աթոռը կազմակերպում է արցախցի դպրոցականների ուսումը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում
Նորություններ
Libananai socp nakharar 2
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի Հանրապետության սոցիալական հարցերի նախարարին
Նորություններ
Mayr Ator 957
Հետաձգվել է Մյուռոնօրհնեքի արարողությունը
Նորություններ
Mayr Ator 397
Եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի
Նորություններ
xachverac 16
Խաչվերացի թափորը Մայր Աթոռում (նկարներ)
Նորություններ

Ընթերցեք նաև

Pataragi xorhurd chndunogh
Պատարագի մեկնություն

Ի՞նչ են ասում Սուրբ Պատարագի խորհուրդը չընդունողները

10 Մայիսի, 2017
Պատարագի մեկնություն

Սուրբ Հաղորդությունը խորհո՞ւրդ է, թէ՝ խորհրդանիշ

9 Մարտի, 2016
S. Patarag
Պատարագի մեկնություն

Սուրբ Պատարագ – Երկմալյան (Ուսուցողական)

24 Նոյեմբերի, 2015
pakum
Պատարագի մեկնություն

Ս. ՊԱՏԱՐԱԳ ԳՈՀԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ ԵՎ ՓԱԿՈՒՄ (ԱՐՁԱԿՈՒՄ)

28 Օգոստոսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?