Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա Առաքյալի մասնատուփ-աջը

 Հոկտեմբերի 17-ին՝ Սուրբ Անանիա առաքյալի հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա Առաքյալի մասնատուփ-աջը:

 Ժամը 09:30-ին Փարպեցի փողոցից թափորի ուղեկցությամբ աջը կբերվի եկեղեցի:

Ժամը 10:30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ: Մասունքը եկեղեցում կմնա մինչև 17:00:

 Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիան հիշատակվում է Նոր Կտակարանում՝ որպես Պողոս առաքյալին բժշկող ու մկրտող: Նրա մասունքներն ամփոփված են այս եկեղեցում և հազարավոր ուխտավորներ այցելում ու խոնարհվում են սրբին՝ հայցելով նրա բարեխոսությունը:

Արարատյան հայրապետական թեմ