Ես վստահ եմ, որ հոգևորականները դեռ շատ են հանդիպելու մեր վերադարձած եղբայրների հետ, անելու են դա առանց տեսախցիկների, առանց ավելորդ աղմուկի

Տ. Ներսես աբեղա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Մի քանի տեղ կարդացի՝ «ոչ մի հոգևորական չգնաց գերության մեջ եղած տղաների վերադարձը օրհնելու»… Ես չգիտեմ դա ինչպես էր կազմակերպվել, եղել է արդյոք նման միտում կամ ակնարկ՝ գոնե ժամանակ հայտնելու մասով…ինչևէ…ես վստահ եմ, որ հոգևորականները դեռ շատ են հանդիպելու մեր վերադարձած եղբայրների հետ, անելու են դա առանց տեսախցիկների, առանց ավելորդ աղմուկի…
Գերությունը սովորական մի գոյավիճակ չէ, դա շատ դանդաղ բժշկվող վերք է…լրագրողներ լինել-չլինելու մասին չասեմ, դա գուցե ավելի մասնագիտական պատասխաններ է պահանջում, բայց և այնպես՝ դեռ շատերը չեն վերադարձել, դեռ շատերը չեն վերադառնալու… իմա՛ստը՝ ավելորդ աղմուկի…???
հոգևորականները լինելու են այնտեղ, ուր պարտավոր են լինել, լինելու են մեծագույն սիրով և պատասխանատվությամբ, իսկ եթե ոմանց շահարկում կամ շոու է պետք, խնդրում եմ, գնացեք ու փնտրեք այլ վայրերում…
Բարի գալուստ տուն՝ մեր եղբայրներին, շուտափույթ ապաքինում՝ ֆիզիկապես և ի հոգևորս…կհանդիպենք…
Աստված պահապան