ԵՐՈՒԱՂԵՄԻ ԺԱՌԱՆԳԱՎՈՐԱՑ ՎԱՐԺԱՐԱՆ ԵՒ ԸՆԾԱՅԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2022-2023 ԹԹ․ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարան և Ընծայարան կարող են դիմել 14 տարեկանը լրացած հայորդիներ, ովքեր ունեն միջին, ավագ, և ավելի բարձր կրթություն։

Դիմորդները Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարան և Ընծայարան ընդունվելու համար պետք է հանձնեն քննություն հետևյալ առարկաններից.

✅ Հայոց լեզու (գրավոր)
✅ Հայ գրականություն (գրավոր)
✅ Հայոց պատմություն (գրավոր)
✅ Երաժշտություն (երգեցողություն, երաժշտական ընդունակություն, ռիթմի զգացողություն)
✅ Քրիստոնեական գիտելիքներ (հարցազրույց)

Դիմումները և ներքոհիշյալ փաստաթղթերը ներկայացվում են Ժառանգավորաց Վարժարանի և Ընծայարանի տեսչի անունով.

✅ Դիմում,
✅ Միջին, ավագ կամ ավելի բարձր կրթության վկայական,
✅ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մկրտության վկայական,
✅ Ինքնակենսագրություն
✅ Բնութագիր եկեղեցու հոգևոր հովվի կամ առաջնորդի կողմից,
✅ Բնութագիր դպրոցի տնօրենից,
✅ Ծնողների համաձայնագիր,
✅ Զինվորական կցագրման վկայական,
✅ Անձնագրի պատճեն,
✅ Ծննդյան Վկայականի պատճեն,
✅ 4 լուսանկար (3.5սմ x 4.5սմ)։

✔️Ուսանողի ճանապարհածախսը, սնունդը, հագուստը, բժշկական և ուսման ծախսերը ապահովում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը:
📁 Փաստաթղթերը հանձնել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն։
🕐 Դիմումները ընդունվում են ամեն օր, բացի կիրակի օրվանից, 2022թ. մայիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը, ժամը` 10։00-16։00, (շաբաթ օրը մինչև ժամը 13։00)։
Հեռ.(010)517-180, (010)517-181։

Հարցերի համար զանգահարել Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանի և Ընծայարանի տեսուչ` Հոգշ. Տ. Թեոդորոս Ծ. Վրդ. Զաքարյանին
📲 (Viber, WhatsApp(+972) 54 72-73-201)