Երեք եղբայր հանդիպեցին երջանկությանը (առակ)

 Մի օր երեք եղբայր տեսան երջանկությանը, որը հայտնվել էր մի փոսում: Եղբայրներից մեկը մոտեցավ երջանկությանը և խնդրեց փող: Երջանկությունը նրան տվեց փող ու նա երջանիկ հեռացավ: Մյուս եղբայրը խնդրեց երջանկությունից գեղեցիկ կին: Անմիջապես ստացավ կնոջն ու երջանկությունից գլուխը կորցրած փախավ նրա հետ: Երրորդ եղբայրը, սակայն մոտեցավ փոսին:

-Քեզ ի՞նչ է պետք,- հարցրեց Երջանկությունը:
-Իսկ քեզ ի՞նչ է պետք,- հարցով պատասխանեց տղան:
-Դուրս հանիր ինձ այստեղից,- խնդրեց Երջանկությունը:
Եղբայրը ձեռքը ուղղեց դեպի Երջանկությունը և հանեց նրան փոսից, այնուհետև պտտվեց և հեռացավ: Իսկ Երջանկությունը գնաց նրա հետևից:

Ռուսերենից թարգմանեց՝ Աննա Սահակյանը