Mayr Ator 142 - Եկեղեցականների նոր նշանակումներ

Եկեղեցականների նոր նշանակումներ

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

 Արժանապատիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը, ազատվելով Արարատյան Հայրապետական թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմում:

 2017 թ. դեկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռնադրված վեց քահանաները ևս, ավարտելով քառասնօրյա պատրաստության շրջանը, իրենց հոգևոր սպասավորությունը կբերեն տարբեր թեմերում:

 Արժանապատիվ Տ. Սերովբե քահանա Պատվականյանը ծառայության է կոչվել Արցախի թեմում, Արժանապատիվ Տ. Մխիթար քահանա Ահարոնյանը` Արագածոտնի թեմում, Արժանապատիվ Տ. Հրանտ քահանա Մանուկյանը` Կանադայի Հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանը` Բուլղարիայի Հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Քերովբե քահանա Բարսեղյանը` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմում և Արժանապատիվ Տ. Կիրակոս քահանա Սիմոնյանը` Վիրահայոց թեմում: