Եկեղեցական կյանք (տեսանյութ)

 Գևորգյան հոգևոր ճեմարանում ընթանում են ընդունելության քննություններ. համավարակի ստեղծած բարդություններով պայմանավորված՝ դիմորդները քննություն են հանձնում միայն Հայոց պատմություն առարկայից:

ՀԵՀԵՄ-ը շարունակում է գործունեությունն առցանց. թեմերի երիտասարդական միությունները վիրտուալ ծրագրեր են իրագործում:

Հայ Եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի և գործարար Միսաք Խիբիրյանի օժանդակությամբ աջակցություն է տրամադրվել Էջմիածնի 125 ընտանիքի:

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամը համավարակի պայմաններում շարունակում է աջակցության տարաբնույթ ծրագրերը: