Եկեղեցական կյանք (27.11.2017)

 Լեհաստանի պառլամենտի ստորին պալատը` սեյմը, երկրի հայ համայնքին առնչվող բանաձև է ընդունել: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին է հանձնել հակամարտությունների կանխարգելման «Շիրակ» մրցանակը: Արգենտինայի Սան Լուիս նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նոյեմբերի 26-ին Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանյան-կանադական համալսարանի նախագահ դոկտոր Ռոնի Աբի Նախըլին եւ համալսարանի տնօրինության նախագահ, միջազգային ծրագրերի պատասխանատու դոկտոր Յոլանդ Սալիմին: Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները նոյեմբերի 24-ին Բյուրականում էին, նրանք այցելեցին նաև Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան: Դեկտեմբերի 2-ը՝ Ս. Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակի օրը, Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օրն է: Այդ օրը Ս. Գեղարդը կբերվի Մայր տաճար: Լույս է տեսել Հայ եկեղեցու՝ 2018թ.-ի թեմատիկ ալբոմ-օրացույցը: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացվեց Արցախի յոթ երիտասարդ նկարիչների հավաքական ցուցահանդեսը: