Եկեղեցական կյանք 21.11.2016

Ekeghecakan kyanq 21.11.2016 880x660 - Եկեղեցական կյանք 21.11.2016

«ՖԼԱՅ» բարեգործական կազմակերպության նվերները Գյումրիի տնակային ավանում բնակվող 10 ընտանիքներին:
Քննարկվել է Թեոդոսիայի հայկական եկեղեցիների նորոգման հարցը:
Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ծննդյան 70-րդ տարեդարձի հանդիսություններին մասնակցելու համար Ռուսաստան մեկնեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
Ալեքսանդրիայի Ուղղափառ եկեղեցին կվերականգնի սարկավագուհիների ինստիտուտը: Հանդուրժողականության միջազգային օրվա առիթով, Համայն Վրաստանի կաթողիկոս Իլյա Երկրորդը հանդիպել է Վրաստանում գործող կրոնական կազմակերպությունների առաջնորդներին:
Կուբայի իշխանությունները Ֆրանցիսկոս պապի խնդրանքով ներում են շնորհել 787 դատապարտյալների:
Ամերիկյան Կանզաս նահանգի Նելսոն-Աթքինս արվեստի թանգարանը ձեռք է բերել 17-րդ դարի հայկական եզակի ձեռագիրր մատյան:
Զինվորների մկրտություն Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում:
Զբոսաշրջիկների համար հրատարակվել է «Թանգարան բաց երկնքի տակ» գրքույկը, որում զետեղված է Մայր Աթոռի եռաչափ քարտեզը: