Եկեղեցական կյանք (11.12.2017)

Ekeghecakan kyan 12.12.2017 880x660 - Եկեղեցական կյանք (11.12.2017)

 Դեկտեմբերի 8-ին Գ. Սունդուկյանի անվան թատրոնում մեկնարկեց ԶՈՒ հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը։ Վերաօծվեցին Հոռոմայրի Ս. Նշան վանական համալիրի վերին աղոթատները: Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար խաչքար է կանգնեցվել: Ճեմարանականների հինգշաբթին՝ Ս. Էջմիածնի մատենադարանում: Տավուշի թեմը «Պահապան» զարգացման հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 9-ին, Սուրբ ծննդյան և Ամանորին ընդառաջ բացված տոնավաճառում ներկայացնում էր Հաղարծնի վանքում արտադրված ապրանքները: Սփյուռքի հայոց թեմերում մեկնարկել են Ամանորի տոնակատարությունները։ Դեկտեմբերի 9-ին Կիևում հայկական խաչքարի մոտ աղոթք է հնչել ցեղասպանությունների զոհերի հիշատակին։ Եգիպտոսում, վերջին քսան տարվա ընթացքում առաջին անգամ, թույլատրել են քրիստոնեական տաճարների նորոգումը։ Հռոմի Ֆանցիսկոս պապն առաջարկել է փոխել Տերունական աղոթքի թարգմանությունները։ Կալիֆոռնիայի Փոլ Գետտիի թանգարանում ցուցադրվում են Վերածննդի դարաշրջանի եկեղեցական նկարազարդ ձեռագրեր: Դեկտեմբերի 31-ին՝ տարեմուտի գիշերը, հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի կարգ: