Եկեղեցական կյանք (03.11.2017)

 Նոյեմբերի 1-ից Լոս Անջելեսում, ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդարանում աշխատանքն սկսեց Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի հերթական նիստը: ՌԴ Իվանովո քաղաքում օծվել են նոր կառուցվելիք հայկական եկեղեցու հիմքերը: Մայր Աթոռը բնակարան է նվիրել ազատամարտիկ Նորայր Զաքարյանի բազմանդամ ընտանիքին: Գիտաժողով Մայր Աթոռում՝ կրոնական թանգարանների ներկայացուցիչների մասնակցությամբ: Վերսկսվել է Արաբկիրի եկեղեցու շինարարությունը: