Խոր ցավով տեղեկացանք հայ ժողովրդի տաղանդաշատ զավակ Երվանդ Մանարյանի մահվան մասին. Գարեգին Բ Կաթողիկոս

Garegin B 2359 - Խոր ցավով տեղեկացանք հայ ժողովրդի տաղանդաշատ զավակ Երվանդ Մանարյանի մահվան մասին. Գարեգին Բ Կաթողիկոս

 Խոր ցավով տեղեկացանք հայ ժողովրդի տաղանդաշատ զավակ Երվանդ Մանարյանի մահվան մասին: Վշտակցությամբ և օրհնությամբ` Մեր ցավակցությունները փոխանցեցինք նրա սգակիր ընտանիքին.

«…Հոգելույս Երվանդ Մանարյանը աստվածշնորհ իր կյանքը ապրեց մեր ժողովրդի ուրախություններով ու հոգսերով և ջանաց ավանդ բերել մեր հայրենիքի բարօրությանը՝ բարի հիշատակ թողնելով մեր ժողովրդի զավակների սրտերում…

Յիշեսցէ Տէր զհոգի նորոգ ննջեցելոյն և հանգուսցէ զնա ի լոյս երեսաց Աստուածութեան Իւրոյ. ամէն»:

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ