Խաչվերացի տոնական պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (տեսանյութ)

 Սեպտեմբերի 17-ին Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում Խաչվերացին նվիրված տոնական Պատարագ մատուցվեց: Մայր Տաճարում պատարագիչը Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանն էր: Հայ Եկեղեցու տոնացույցում Խաչին նվիրված 4 տոն կա՝ Ս. Խաչի երևման, Վարագա Սուրբ Խաչի, Խաչի գյուտի և Խաչի բարձրացման՝ Խաչվերացի: Խաչվերացը մեր եկեղեցու տաղավար տոներից է և նշվում է սեպտեմբերի 11-ից 17-ն ընկած կիրակի օրը: