Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում (նկարներ)

Xachqar 3 - Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում (նկարներ)

 Սեպտեմբերի 22֊ին Նորվեգիայի Կրագերո քաղաքում ձեռամբ Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանի տեղի ունեցավ հայկական Խաչքարի օրհնության և օծման արարողություն։

 Խաչքարը տեղադրվել էր Նորվեգիայում բնակվող Հովհաննես Բայադյանի հովանավորությամբ։ Արարողությանը ներկա էին Կրագերոյի քաղաքապետ Յոնե Բլիկրան,Նորվեգիայի եկեղեցական վարչության անդամներ,հայ համայնքի ներկայացուցիչներ, Դանիայի հոգևոր հովիվ Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը և նորվեգացի հյուրեր։

 Խաչքարի բացման արարողությունից հետո ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին Հովհաննես Բայադյանը, քաղաքապետ Յոնե Բլիկրան։ Հնչեցին տարբեր կատարումներ նորվեգական երգչախմբի և հայ կատարողների մատուցմամբ։ Արարողությունը փակվեց հայրապետական պատվիրակ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանի օրհնության խոսքով։ Վերջում բոլորը հրավիրվեցին սիրո ճաշի։

Xachkar 2 - Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում (նկարներ)Xachqar 1 - Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում (նկարներ)Xachqar 3 - Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում (նկարներ)Xachqar 4 - Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում (նկարներ)Xachqar 5 - Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում (նկարներ)Xachqar 6 - Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում (նկարներ)