Խաչի առաջ կային երեք տեսակի դիտորդներ

Khachelutyun 245 880x660 - Խաչի առաջ կային երեք տեսակի դիտորդներ

Խաչի առաջ կային երեք տեսակի դիտորդներ.

 Ա. անտարբեր դիտորդներ, որոնք հանգամանքների բերումով իրենց պարտականությունն էին կատարում, և բոլորովին միևնույն էր` ով էր խաչվում։ Հիսուս նրանց համար հերթական ավազակներից մեկն էր։

 Բ. եսասեր դիտորդներ, որոնք չէին կամենում հաշտվել այն մտքի հետ, որ իրենց ու միայն իրենց պատկերացրած Հիսուս-Մեսիան խաչ էր բարձրացել և շուտով մահանալու էր։ Նրանք Հիսուսից ակնկալում էին ոչ թե բոլորանվեր զոհաբերություն, այլ իրենց գաղափարների ու անհրաժեշտությունների բավարարում։

 Գ. ցավի դիտորդներ, որոնք կամաց-կամաց հասկանում էին` խաչելության ու Հիսուսի բոլորանվեր սիրո զոհաբերության խորհուրդը, բայց մարդկայնորեն չէին կարողանում հաշտվել իրենց սիրելիի կորստի հետ։

 Այս երեք խմբերն այսօր էլ կան, որովհետև Հիսուս խաչի վրա է մինչև աշխարհի վախճանը, և խաչվում է ամեն օր….

Գրառումը Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի ֆեյսբուքյան էջից