Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

15 9 - Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններն  այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

 Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Վրաստանում հավատարմագրված տասնհինգ երկրների արտակարգ և լիազոր դեսպանների հետ, ովքեր համայն հայության հոգևոր կենտրոն էին ժամանել ուղեկցությամբ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն. Ռուբեն Սադոյանի։ Դեսպանների շարքում էր նաև Հայաստանում և Վրաստանում պապական նվիրակ Հ․ Խոսե Ավելինո Բեթանկուրը։ Պրն․ Ռուբեն Սադոյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց դեսպաններին՝ տեղեկացնելով նաև Հայաստան կատարած նրանց ճանաչողական այցի մասին։ Այնուհետև իր բարեմաղթանքները դեսպաններին փոխանցեց Գարեգին Երկրորդ Հայրապետը՝ ողջունելով նրանց այցը Հայաստան։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կարևորելով նման այցելությունները, վստահություն հայտնեց, որ դեսպանները, հաղորդ դառնալով հայ մշակույթին և պատմությանը, հնարավորություն կունենան ավելի լավ հասկանալու Վրաստանի հայ համայնքի խնդիրները և մարտահրավերները։ Վեհափառ Հայրապետը խոսեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելության և հայոց կյանքում քրիստոնեական հավատի դերակատարության մասին, որի շնորհիվ հայ ազգը, պատմության ընթացքում դիմագրավելով բազմաթիվ մարտահրավերներ, կերտել է իր բազմադարյա պատմությունը։ Անդրադառնալով հայոց պատմության տարբեր հանգրվաններին՝ Նորին Սրբությունը մասնավորապես ներկայացրեց Հայոց ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու կրած ծանր կորուստները և զրկանքները։ Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց այն երկրներին, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, և ընդգծեց, որ միայն այդ քայլը մարդկային պատմության հետագա էջերից կբացառի նմանատիպ ոճրագործությունների կրկնությունը։ Հանդիպման ավարտին պրն․ Սադոյանը դեսպանների անունից շնորհակալության խոսք ուղղեց Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռի հարկից ներս ցուցաբերված ջերմ ընդունելության համար։ Վերջում դեսպաններն այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ, դիտեցին դարերի ընթացքում համայն հայության հոգևոր կենտրոնում հավաքված սրբությունները և մշակութային բացառիկ գանձերը։

15 1 1 - Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններն  այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին15 2 1 - Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններն  այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին15 3 1 - Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններն  այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին15 4 - Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններն  այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին15 5 - Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններն  այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին15 6 - Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններն  այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին15 7 - Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններն  այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին15 8 - Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններն  այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին15 9 - Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններն  այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին