Ո՞րն է վախի և երկյուղի տարբերությունը

 Վախը և երկյուղը հաճախ գործածվում են որպես հոմանիշներ: Սակայն «երկյուղ» բառը նշանակում է նաև պատկառանք, երբ նման զգացման մեջ հարգանքի նշան կա այն անձի հանդեպ, ում նկատմամբ ծագում է զգացումը:

 Այսպես նաև երկյուղելով մեկից` ցանկանում ենք գործերով նրան չվշտացնել, այլ կատարել նրան հաճելի արարքներ: Կարելի է երկյուղ կոչել նաև փոքրիկ երեխաների հանդեպ վերաբերմունքը, երբ ծնողները կամ շրջապատի մարդիկ զգուշանում են երեխային վիշտ, տխրություն, նեղսրտություն պատճառող արարքներից, խոսքերից, որպեսզի չլինի թե փոքրիկին վշտացնեն: Նաև ծնողների հանդեպ երեխաների վերաբերմունքն է այսպիսին, երբ զավակները չցանկանալով ծնողներին վշտացնել, վարվում են ըստ նրանց կամքի և ծնողներին հաճելի վարմունք դրսևորում:

Հատված Ադամ քահանա Մակարյանի «Ոչ միայն հացիվ» գրքից