«Որևէ հոգևորական իր կարծիքը արտահայտելու համար լիարժեք ազատ է» Տեր Եսայի

Esayi Artenyan 245 880x601 - «Որևէ հոգևորական իր կարծիքը արտահայտելու համար լիարժեք ազատ է» Տեր Եսայի

 Այսօր Արարատյան Հայրապետական թեմը հայտարարություն էր տարածել, որ օրեր առաջ Ազգային ժողով գնացած տեր Ղազար քահանան փիլոնազուրկ է եղել։

 ArmDaily.am-ը թեմայի շուրջ զրուցել է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգեւոր համակարգող Տ. Եսայի քահանա Արթենյանի հետ։

 Ի՞նչ է նշանակում մինչև Ավագ շաբաթը փիլոնից զրկել։ Ի՞նչ չի կարող անել հոգևորականը փիլոնից զրկվելուց հետո։

 Եթե որևէ հոգևորական պատժվում է փիլոնազրկությամբ, դա նշանակում է, որ հոգևոր որևէ խորհուրդ կատարելու իրավունք չունի՝ ոչ մկրտություն, ոչ պսակ, այսինքն քահանայագործելու իրավունքից ժամանակավորապես զրկված է, բայց պարտավոր է նաև այդ ընթացքում մասնակցելու ավելի շատ դիտորդի կարգավիճակով՝ զուտ որպես մասնակից ժամերգություններին, պատարագներին, և դա մի տեսակ առիթ է և հնարավորություն վերանայելու ընթացքը կամ այն ամենը ինչի համար փիլոնազուրկ է եղել։

 Եթե աշխարհիկ կյանքում նկատողություն մեկ, երկու, երեք և արդեն հաջորդիվ հետևում է ազատել, ինչպե՞ս է հոգևոր կյանքում։

 Հոգևոր կյանքում բոլորովին հակառակ ճանապարհն է՝ պատիժները ոչ թե մարդուն մերժելու և մարդուն առհասարակ ասպարեզից հեռացնելու նպատակով է լինում, այլ ավելի շատ ուղղորդելու և ճշմարիտ ճանապարհին հետ բերելու։

 Արարատյան հայրապետական թեմը տեղյա՞կ էր, որ նա գնալու է Ազգային Ժողով։

 Մեր թեմի և առհասարակ որևէ հոգևորական իր քաղաքացիական, հասարակական կյանքում իր կարծիքը արտահայտելու համար լիարժեք ազատ է և որևէ մեկը նրան ոչ ուղղարդում է, ոչ էլ ցուցումներ է տալիս։ Մենք էլ իբրև տեղեկատվական բաժին տեղեկացանք այդ ամենից, երբ արդեն ինքը Ազգային Ժողովում էր, երբ որ արդեն ուղիղ հեռարձակմամբ գնում էր բողոքի ակցիան, մենք այդպես ենք տեղեկացել։

 Իսկ ո՞վ է փիլոնազրկողը։

 Փիլոնազուրկ անելու իրավունք ունի միայն թեմի առաջնորդը կամ վեհափառը։ Նրան փիլոնազրկել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ սրբազանը։

Որևէ մեկը խոսե՞լ է փիլոնազուրկ եղած քահանայի հետ։

 Բնականաբար, նման իրավիճակներում զրուցում են։ Նման իրավիճակներում սրբազան հայրը միշտ էլ նախապես խոսում է հոգևորականի հետ՝ հարցը պարզաբանելու և հասկանալու։

 Ավագ շաբաթի ժամանակ մկրտություններ ու պսակադրություններ չեն իրականացվում։ ստացվում է, որ ինքը ոչ մի բանից չի՞ զրկվում։

 Խնդիրը միայն պսակադրություններն ու մկրտությունները չեն, խնդիրը նաև ժամերգություններն ու պատարագներն են, և մի տեսակ ավագ շաբաթը նաև ապաշխարհության շրջան է բոլորից հարմար՝ անդրադառնալու մեր սխալներին, մեր կյանքին և մաքրագործելու, սրբագրելու մեր ընթացքը։ Ավագ շաբաթվա մեջ պսակ չի կատարվում, բայց մկրտություններ կատարվում են, բարեպաշտական արարողություններ կատարվում են, ժամերգություններ կատարվում են, պատարագ մատուցվում է, այսինքն Ավագ շաբաթվա ընթացքում արդեն լիարժեք կարող է մտնել այդ ծառայության մեջ։

 Այդ ընթացքում նրան մեկ այլ քահանա փոխարինո՞ւմ է։

Բնականաբար, համայնքը չի մնում առանց հոգևորական

Աղբյուր՝ armdaily.am