«Ուզում եմ հեռուստացույցը լինել». փոքրիկ տղայի անչափ հուզիչ ցանկությունը

Herustacuyc arak - «Ուզում եմ հեռուստացույցը լինել». փոքրիկ տղայի անչափ հուզիչ ցանկությունը

 Տարրական դասարանների ուսուցչուհին մի անգամ հանձնարարում է աշակերտներին շարադրություն գրել «Ի՞նչ կցանկանայի Աստծուց» թեմայով: Երեկոյան, երբ նա ստուգում էր շարադրություններից մեկը, անչափ զայրանում է: Քիչ անց ներս է մտնում ամուսինն ու տեսնում, որ կինը լալիս է.

— Ի՞նչ է պատահել, — հարցնում է նա:

— Կարդա՛, – պատասխանում է ուսուցչուհին ու մեկնում տետրը:

 Ամուսինը կարդում է. «Աստվա՛ծ իմ, այսօր Քեզնից հատուկ մի բան եմ խնդրում՝ վերածի՛ր ինձ հեռուստացույցի: Ես ցանկանում եմ գրավել նրա տեղը: Ուզում եմ ապրել այնպես, ինչպես հեռուստացույցը մեր տանը: Թող ես իմ հատուկ տեղն ունենամ և ողջ ընտանիքիս հավաքեմ շուրջս, որպեսզի նրանք լսեն ինձ առանց ընդհատելու ու հարցեր չտան, երբ խոսում եմ:

 Ցանկանում եմ ուշադրության կենտրոնում լինել: Ցանկանում եմ հորս ընկերակցել, նույնիսկ, երբ նա հոգնած տուն է վերադառնում: Որպեսզի մայրս, ինձ անտեսելու փոխարեն, գա ինձ մոտ: Ուզում եմ, որ գոնե երբեմն ծնողներս ամեն բան մի կողմ թողնեն և մի փոքր ժամանակ ինձ հետ անցկացնեն: Աստվա՛ծ իմ, ես շատ բան չեմ խնդրում… Պարզապես ցանկանում եմ ապրել այնպես, ինչպես ցանկացած հեռուստացույց»:

— Սոսկալի է: Խե՜ղճ տղա, – բացականչում է ուսուցչուհու ամուսինը, – այս ի՞նչ տեսակ ծնողներ ունի…

Ուսուցչուհին, արցունքն աչքերին, պատասխանում է.

— ՍԱ ՄԵՐ ՈՐԴՈՒ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ Է…

Հ. Գ. Սիրելի ծնողներ, ձեր երեխաների նկատմամբ անտարբեր մի եղեք, ուշադրություն դարձրեք նրանց, հետեք, թե ինչպիսի՞ ընկերներ ունեն, ո՞ւմ հետ են շփվում, ի՞նչով են զբաղված իրենց ազատ ժամերին, նույնիսկ կարելի է հետևել նրանց համակարգիչին, թե ի՞նչ են անում, ի՞նչ են նայում: Մի խոսքով, եթե ուզում եք վաղը շնորհալի, դաստիարակված, քաղաքավարի և ծնող հարգող երեխաներ տեսնել, այսօրվանից պիտի ցանեք այն, ինչ ուզում եք քաղել վաղը: Ժողովուրդն ասում է. «Ի՞նչ ցանեք, այն էլ կհնձեք»: Ցանեք ցորեն, որպեսզի այն առատ բերք տա: Ցանեք սեր և սեր կքաղեք: Աստված ձեզ հետ:

Գրառումը կատարեց Տեր Հովսեփ քահանա Հակոբյանը