Վիրահայոց թեմի պաշտոնական հայտարարությունը

 Վիրահայոց թեմի պաշտոնական հայտարարությունը
Օրեր առաջ ֆեյսբուքյան իր անձնական էջում Վիրահայոց թեմի հոգևոր սպասավոր Տ․ Տաթև քահանա Մարուքյանի գրառման հետ առնչված ցանկանում ենք պարզաբանել, որ արտահայտվածը հոգևորականի անձնական դիտարկումն է։
Թեմի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մոտեցումները արտահայտվում են թեմի և կամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատկան կառույցների կողմից։
Անտեղի նկատելով նման հուզական արտահայտությունները՝ հորդորում ենք մեր սպասավորներին հանրային հայտարարություններում պահպանել պատշաճություն, եկեղեցականին հարիր արտահայտչաձև և կեցվածք։

Աղբյուր` Hayartun ֆեյսբուքյան էջ