Վերաօծվեց Լոռվա Կուրթան համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին (տեսանյութ)

 Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը վերաօծեց Լոռվա Կուրթան համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Սուրբ Աստվածածինն այն սակավաթիվ եկեղեցական կառույցներից է, որտեղ բացահայտ երևում է անցումը 5-րդ դարի ճարտարապետական ձևերից դեպի 7-րդ դարի «դասական» ձևերը: