Վարդապետական թեզերի պաշտպանություն Մայր Աթոռում (նկարներ)

14 1 6 - Վարդապետական թեզերի պաշտպանություն Մայր Աթոռում (նկարներ)

Հոկտեմբերի 13-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում տեղի ունեցավ վարդապետական թեզերի բանավոր պաշտպանություն:

Մասնավոր վարդապետության աստիճանի համար թեզեր պաշտպանեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երկու միաբաններ:  Տավուշի թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Սամվել աբեղա Մխիթարյանը պաշտպանության էր ներկայացրել «Մակարավանք» թեմայով թեզը, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Հոգեշնորհ Տ. Սիփան աբեղա Գևորգյանը՝ «Արհեստական բեղմնավորում. տեխնիկական նոր միջոցների կիրառությունը և Հայ Առաքելական Եկեղեցին» թեմայով թեզը:

Հանձնաժողովը նախագահում էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

 Հայր Սամվելի ընդդիմախոսն էր պ.գ. թեկնածու Արփենիկ Ղազարոսյանը, իսկ Հայր Սիփանինը՝ փ. գ. թեկնածու, դոցենտ Սուսաննա Դավթյանը:

Հավարտ բանավոր պաշտպանության, քննիչ հանձնախումբը դրական եզրակացություն տվեց վարդապետական թեզերի պաշտպանությանը և արժանի համարեց Սամվել և Սիփան աբեղաներին ներկայացնելու մասնավոր վարդապետության աստիճանի տվչության:

Վերջում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց հանձնաժողովի անդամներին, երկու աբեղաներին և նրանց ընդդիմախոսներին` կատարված հետևողական աշխատանքի համար:

Առաջիկա օրերին, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Հայր Սամվելն ու Հայր Սիփանն Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության արարողությամբ կարժանանան մասնավոր վարդապետության աստիճանի:

14 1 1 - Վարդապետական թեզերի պաշտպանություն Մայր Աթոռում (նկարներ)14 1 2 - Վարդապետական թեզերի պաշտպանություն Մայր Աթոռում (նկարներ)14 1 3 - Վարդապետական թեզերի պաշտպանություն Մայր Աթոռում (նկարներ)14 1 4 - Վարդապետական թեզերի պաշտպանություն Մայր Աթոռում (նկարներ)14 1 5 - Վարդապետական թեզերի պաշտպանություն Մայր Աթոռում (նկարներ)14 1 6 - Վարդապետական թեզերի պաշտպանություն Մայր Աթոռում (նկարներ)14 1 7 - Վարդապետական թեզերի պաշտպանություն Մայր Աթոռում (նկարներ)14 1 8 - Վարդապետական թեզերի պաշտպանություն Մայր Աթոռում (նկարներ)