Ուխտավորի աղոթք

Ughtavori axotq 880x660 - Ուխտավորի աղոթք
Բարերար և բազումողո՛րմ Աստված, Քո առաջ ընկած աղաչում ենք ամբողջ սրտով և գթություն խնդրում Քեզանից: Ինչպես խոստացար ծառաներիդ և ասացիր՝ այն ամենն, ինչ Հորից հավատով խնդրեք հանուն Որդու, կտրվի ձեզ, շնորհի՛ր և այժմ հավատացյալներիս և կատարի՛ր մեր խնդրանքները, քանզի Քեզ ենք ապավինել: Եվ Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր մեզ այս կյանքում և առաջնորդելով հասցրու երկնքի անճառ արքայությունդ՝ ի փառաբանություն և ի պատիվ ամենա սուրբ Երրորդությանդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: