Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Համատեղ հայտարարություն

 Սույն թվականի սեպտեմբերի 30-ին Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Համատեղ հայտարարություն:

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում, 10-րդ դարի Սուրբ Աստվածածնի ննջման տաճարի բակում, սույն թվականի սեպտեմբերի 30-ին, տեղի ունեցավ միջադեպ տեղի բնակչության մի մասի  և  իրավապահների միջև:
Միջադեպն առաջացավ, երբ   տաճարի բակում,  առանց  նախնական համաձայնության, հայկական ավանդական քարե խաչ՝ խաչքար տեղադրելու փորձ արվեց:

 Եկեղեցում, 2015 թվականից Վրաստանի Մշակույթի և հուշարձանների  պահպանության նախարարությունը  կատարում է վերանորոգչական աշխատանքներ: Հնէաբանական պեղումների ժամանակ, այլ  բեկորների  հետ միասին տաճարի բակում  հայտվեցին մեծ քանակությամբ մարդկային  ոսկորներ, որոնք վերաթաղվեցին եկեղեցու բակում, ինչը բնակչության մոտ՝ տեղում խաչքար  կանգնեցնելու ցանկություն առաջացրեց:

 Տաճարի հիմնադրման մասին տարածված ապատեղեկատվությունը թյուրիմացություն առաջացրեց ազգաբնակչության շրջանում: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը  հաստատում է, որ տաճարի նկատմամբ որևէ  հավակնություն չունի և այն համարվում է վրացական:

 Նախնիների գերեզմանի նկատմամբ հարգանքը անվիճելի է, նկատի ունենալով, որ հարյուրամյակների  ընթացքում տաճարի բակում հուղարկավորվել են վրացիներ, հայեր և այլ ազգի ու հավատքի անձինք, մեր պարտքն է հարգել բոլորի հիշատակը:

 Վրաստանի Պատրիարքարանում  կայացավ հանդիպում  Վրաստանի պետական համապատասխան գերատեսչությունների, Վրաստանի  Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական  Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչերի միջև:

 Հանդիպման մասնակիցները հաստատեցին իրենց պատրաստակամությունը՝  ծագած հարցերը քննարկել և    որոշումներ ընդունել փոխադարձ համաձայնությամբ, քանի որ խնդիրը  իրավական ու կրոնական  հարթությունից բացի ունի  նաև բարոյական մեծ նշանակություն,  և ընդունվող որոշումները  կլինեն  իրավիճակի խաղաղ կարգավորման բարի  օրինակ:

 Ցանկացած տիպի  բռնությունն անընդունելի  է և  սադրանքը՝  անթույլատրելի:  Հորդորում ենք բոլորին՝ պահպանել հազարամյակների ընթացքում ձևավորված վրաց-հայկական բարեկամությունը,  ցուցաբերել հեռատեսություն և առաջացած հարցերը  լուծել օրինականության և  քրիստոնեական սիրո ճանապարհով:

Կրոնի հարցերով պետական գործակալություն
Վրաստանի Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցի
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմ
Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարություն
Վրաստանի Հաշտության և Քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմ

Աղբյուր՝ http://armenianchurch.ge