ԹՇՆԱՄՈՒՆ ԻՆՉՊԵ՞Ս ՍԻՐԵՆՔ

«ԵՐԿՐՈՐԴ ԱՊՏԱԿՈՎ ԱՊՏԱԿՈՂԸ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԿԱՊՏԱԿԻ»

Հարց. – Քրիստոս պահանջում է սիրել թշնամուն, ապտակողին մյուս երեսն էլ դարձնել։

Պատասխան. – Առաջին հերթին, անհատական և ներազգային տեսակետից սա գոյատևելու միակ ճիշտ բանաձևն է։ Եվ եթե այդ նույն բանաձևը տարածվի ազգայինից դուրս՝ կատարյալ հաղթանակ է։ Բայց ամեն ինչ չի կարելի նույնացնել։ Ինչպես գիտենք, Նոր Կտակարանը գրվել է հին հունարենով։ Հին հունարենում կան մի քանի բառեր, որոնք մյուս լեզուներում թարգմանվում են մեկ բառով միայն՝ Սեր։ Այդ հոմանիշ բառերը որոշ երանգներով տարբերվում են իրարից։

Մեկը (ստրոգե) նշանակում է ավելի ընտանեկան սեր հոր եւ որդու, մյուսը (ֆիլոս)՝ մարդկային, իմացական սեր, իսկ մեկ ուրիշն էլ (ագապե)՝ աստվածային էությամբ լի սեր։ Այս վերջին բառն էլ օգտագործված է վերոհիշյալ համարում (Մատթ. 5։48) Մեր մտերիմներին մենք սիրում ենք մի սիրով, որը բխում է մեր միջից, սրտից (ստրոգե), այնինչ նույն ձևով չենք կարող սիրել մեր թշնամիներին։ Այդ սերը (ագապե) երկնային է և չի բխում մեր միջից՝ այլ Աստծուց։ Քրիստոսին հետևողը իրեն հանձնում է Աստծուն, և հաղորդ է լինում այդ աստվածային սիրուն։ Երբ մեր սրտերում ապրում է Քրիստոս, մեր մեջ մեռնում է կոպտությունն ու թշնամությունը և ծնվում է Սերը։

 Հենց սա էլ նշանակում է Ավետարան՝ Բարի Լուր։ «Աստված սեր է» — գրում է Հովհաննես առաքյալը (Ա Հովհ. 4։8), օգտագործելով այդ նույն բառը (ագապե) վերջին իմաստով։ Ուրեմն թշնամուն սիրելու համար պետք է Վերստին ծնվել, Ավետարանի լույսով աճել և Քրիստոսի մեջ մնալ։ Եվ այդ դեպքում է, որ մեզ ապտակողը տեսնելով մեր դիրքը (Քրիստոսի խոսքի համաձայն)՝ կպարտվի և մենք հաղթանակած դուրս կգանք։ Երկրորդ ապտակով ապտակողը ինքն իրեն կապտակի։

Ոսկեփորիկ. «Կչոնական գիտելիքների հանրագիտարան»
Աղբյուր՝ https://web.facebook.com/groups/